Ակցիայի մասնակիցներից բերման է ենթարկվել 5 անձ
Այսօր կեսօրին Արամի փողոցում` կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներից ոստիկանություն է բերման ենթարկվել 5 քաղաքացի։
Տեղեկությունը հայտնել են ոստիկանության լրատվական ծառայությունից` հստակեցնելով. «բոլորը ակցիայի մասնակիցներ են»։ Նշենք, որ մինչ այդ հայտնի դարձավ նաև, որ ակցիայի ընթացքում տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով հիվանդանոց էր տեղափոխվել 4 անձ։ Տուժողների թվում նաև ոստիկաններ են եղել։