Մարզային ոստիկանության վարչության պետին բերել են, որ կառավարության շենք փակի. Գեղամ Մանուկյան. Տեսանյութ
Ինչքան հանրային պայքարը թափ է հավաքում, այնքան ավելանում են Նիկոլի վախերը, այդ վախերն էլ տարածվում են ոստիկանների վրա: Այս մասին կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց մեզ հետ զրույցում ասաց պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Տարբեր մարզերից ոստիկաններ են բերվել, մարզային վարչության պետին բերել են, որ կառավարության շենք փակի, ինչ է, հանցագործության դեմ են պայքարում, այս երկրում վխտում են հանցագործությունները»,-ասաց նա:

