Ո՞վ է Հայաստանի սահմանները գծող Ադրբեջանցի փոխվարչապետը, որ ծնվել ու մեծացել է Տավուշում. Տեսանյութ
Հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովի նախագահ նշանակված Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևը, որ պարզվեց՝ ծնվել-մեծացել է Հայաստանում, Նոյեմբերյանի N 2 միջնակարգ դպրոցում է սովորել մինչև 8-րդ դասարանը: Ավելին՝ Հայոց լեզվի ուսուցչուհու խոսքով՝ հայերենով բազմաթիվ շարադրություններ է ժամանակին գրել Շահին՝ մեր երկրի հանդեպ իր սիրո մասին, փայլուն սովորել է Հայոց լեզուն ու հայ գրականությունը, մինչդեռ քույրը՝ Գյուլնարան, նույն ուսուցչուհու մոտ հայերենի դասաժամերին, ասում է, Հայստան բառը համառորեն փոքրատառով է գրել: 5-րդ ալիքի լրագրողը գտել է Հայաստանի սահանները գծող Ադրբեջանի փոխվարչապետին կրթած հայկական դպրոցն ու նրա դասարանը, խոսել է Շահին Մուսթաֆաևի հայերենի ուսուցչուհու՝ տիկին Անուշի հետ՝ ոսկե մեդալակիր Շահինի ու նրա՝ հայերենին տիրապետելու շնորհիվ ստանձնած ոչ հայանպաստ նոր առաքելության մասին:
Մանրամասն՝ 5-րդ լիքի տեսանյութում։