Փամփուշտը՝ միշտ գրպանում. արցախցի կնոջ ճակատագիրը. մենախոսություն՝ Սարդարաշենից. Տեսանյութ
47-ամյա Սևլիկյան Նունեն խնամում է առաջին արցախյան պատերազմից հետո երկրորդ կարգի հաշմանդամություն ստացած ամուսնուն: Նրա հետ Քառօրյա պատերազմի օրերին մի բաճկոն է կարել, որի գրպաններում բավական փամփուշտ կա, որ Նունեն թեկուզ մենակ պաշտպանի ընտանիքը: «Հայլուր»-ի արցախցի թղթակից Ծովինար Բարխուդարյանին ասել է՝ դա է Արցախում ապրող կնոջ ճակատագիրը:

