ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
17
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Հայաստանի Առաջին Հանրապետության պետական շինարարության առանցքային արդյունքների շուրջ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՇՈՒՐՋ

Հայաստանի Առաջին Հանրապետությունը՝ ձևավորվելով ծանրագույն պայմաններում՝ ընդամենը 12 հազ. քմ տարածքի վրա, շրջապատված թուրք-թաթարական զանգվածով, այնուամենայնիվ, ընդամենը 2 տարվա ընթացքում կարողացավ հաղթահարել սովն ու աղքատությունը՝ միաժամանակ ցուցաբերելով պետական շինարարության բարձր մշակույթ:

1. ՊԱՌԼԱՄԵՆՏԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ: Անկախության հռչակումից հետո կարևորվեց կենսունակ և գործունյա խորհրդարանի ստեղծումը, որը կներկայացներ երկրի բոլոր քաղաքական ուժերը, ինչպես նաև ազգությունները: Ստեղծվում է Հայաստանի Խորհուրդը, որն ըստ էության նախախորհրդարան էր: Վերջինիս կողմից 1919 թ. կազմակերպվում են խորհրդարանական ընտրությունները, որոնց արդյունքում ձևավորվում է 80 պատգամավորից բաղկացած (այդ թվում՝ 3 անկուսակցական թուրք) օրենսդիրը: Ապագայում նախատեսվում էր նաև ՀՀ Նախագահի ինստիտուտի ձևավորումը:

2. ԲԱՆԱԿԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ: Եթե 1918 թ. հայկական դիվիզիայի շարքերում առկա էին 16 հազ. մարդ, ապա 1920 թ. Հայոց բանակի թվաքանակը հասնում էր 40 հազարի (ներառյալ թիկունքը): Ընդունվեց պարտադիր 2-ամյա ծառայության մասին որոշումը: Սկսվեց բանակի հայացումը, ինչի վառ դրսևվորումներից էր հայերենի որպես պետական լեզվի գործածության մեջ դնելու մասին որոշումը, այդ թվում՝ բանակում, որտեղ ծառայում էին մոտ 400 այլազգի (հիմնականում ռուսախոս) սպաներ: Սկսվեց թուրքական բանակից հայ սպաների ժամանումը և ծառայության անցնելը հայրենիքում: Բանակաշինության առանցքային նվաճումներից էր հայկական օդուժի ստեղծումը:

3. ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ: Միայն 1919 թ. Հայաստանում բացվեցին մի շարք գործարաններ ու արհեստանոցներ՝ կոնյակի, սխախոտի, օճառի, կաշվի, հախճապակու և այլն: Բավական է նշել, որ արդեն 1920 թ. երկրում գործում էին 70 գործարաններ, 280 կոոպերատիվներ: Պետականացվեց Շուստովի լեգենդար գործարանը: Գործարկվեցին Կողբի ու Կաղզվանքի աղահանքերը, իսկ երկրի ընդերքը ուսումնասիրելու համար հատկացվեց 1 մլն ռուբլի:

4. ՍՈՑԻԱԼԱԿԵՆՏՐՈՆ ՏՆՏԵՍՎԱՐՄԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ: Սահմանվեց 8-ժամյա աշխատանքային օր, ստեղծվեցին արհեստակացական միություններ:

5. ԿՈՄՈՒՆԻԿԱՑԻՈՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ: Երկաթուղու երկարությունը 7 վերստից հասավ 418-ի: Բարելավվեց հանրապետության խճուղիների վիճակը:

6. ՆԱՎԱՏՈՐՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՓՈՐՁ: Ստեղծվեց Սևանա լճի նավատորմիկը, որն ուղևորների և բեռների փոխադրում էր իրականացնում: Նավատորմը համալրելու նպատակով Հայաստանում շոգենավի շինարարություն նախաձեռնվեց: Այս ամենը նպատակ էր հետապնդում կապել Սևանի բոլոր եզերքները և զարգացնել նավանգացությունը, այդ թվում՝ ռազմական նպատակներով:

7. ՊԵՏԱԿԱՆ ՖԻՍԿԱԼ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ: Բյուջետային դեֆիցիտի պայմաններում շրջանառության մեջ դրվեց հայկական դրամանիշը, որը տպագրությունն իրականացվեց Լոնդոնում:

8. ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾ: Ֆինանսների նախարարությունը բրիգադներ ձևավորեց, որոնց գործառույթն էր ապրանքաշրջանառության վերահսկողություն իրականացնելը:

9. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ: 1919 թ. հիմնվեցին Երևանի ռադիոկայանն ու Հայաստանի հեռագրական գործակալությունը:


10. ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՅԱՆՔ: 1920 թ. Երևանում համալսարան հիմնադրվեց: Նախատեսվում էր նաև բացել կոնսերվատորիա, բժշկական ու գյուղատնտեսական բուհեր, Ալեքսանդրապոլում՝ գեղարվեստի ուսումնարան, Կարսում՝ ռազմական գիմնազիա: Երկրում գործում էր 456 դպրոց: Մոկսվայից, Թիֆլիսից, Բաքվից, Պոլսից ու այլ քաղաքներից Հայաստան հրավիրվեցին մշակույթի հայ գործիչներ: Հրատարակվող պարբերականների թիվը հասավ մի քանի տասնյակի, տպարաններինը՝ 7-ի:

Հ.Գ. Ճիշտ է, հաճախ է խոսվում այն մասին, որ 1920 թ. Հայաստանի խորհրդայնացումն ապարդյուն կառավարման ու դիվանագիտական ճկունության բացակայության հետևանք էր: Ակնհայտ է, սակայն, որ ստեղծված իրավիճակում Հայաստանի խորհրդայնացումն այլընտրանք չուներ: Այդպիսինն էր աշխարհաքաղաքական կոնյունկտուրան ու ուժերի դասավորվածությունը: Ու այս առումով, ի հեճուկս որոշ թերուս մասնագետների նեղշահային մոտեցումների, խորհրդային ժամանակաշրջանը ևս պետք է դիտարկել որպես Հայոց պետականության կարևոր ու անբաժան մաս:

Ինչպես գրում էր Ս. Վրացյանը, ՛՛որևէ ուրացումով կամ փաստերի խեղաթյուրումով կարելի չէ հերքել այն փաստը, որ 1920 թ. դեկտեմբերի 2-ին տեղի ունեցավ ոչ թե Հայաստանի նոր պետության ստեղծումը, այլ գոյություն ունեցող հանրապետության վարչաձևի փոփոխություն. ժողովրդավարական անկախ հանրապետության տեղը հաստատվեց խորհրդային անկախ հանրապետություն… Ներկա Խորհրդային Հայաստանը շարունակությունն է Հայաստանի Հանրապետության:

Քաղաքագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>