Ռազմական համալսարանի մոտ ավտոմեքենա է կողաշրջվել
Դիտել նաև
Եթե չկարողանանք փրկել 102-րդ ռուսական ռազմակայանը Նիկոլ Փաշինյանից, ապա Հայաստանը կավարտի իր ապագան այնպես, ինչպես ավարտեց Արցախը՝ 2023-ին
Ավինյանը նոր «աղբահավաք» մեքենանե՞ր է բերել տվել (լուսանկար)
Ադրբեջանցի ռազմական հանցագործ Քամիլ Զեյնալլին ազատ է արձակվել
«Անկլավ» կոչվածները ունեն ռազմական առանցքային նշանակություն. Գևորգ Դանիելյան
Առաջիկա օրերին և շաբաթներին Հայաստան ներխուժման վտանգ կա. Լեմկինի ինստիտուտը կարմիր` ամենաբարձր նախազգուշացումն է հայտարարել Ադրբեջանի համար
Մայիսի 27-ին, ժամը 22։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մոտակայքում ավտոմեքենան կողաշրջվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևանի Դավիթ Բեկ փողոցում՝ «Հայորդաց Տան» դիմաց «Mini Cooper» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն․ Գ․) գլխիվայր շրջվել է, առկա է վառելիքի արտահոսք․ տուժածներ չկան։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, ուղղել այն և իրականացրել հերթապահություն՝ մինչ վառելիքի արտահոսքի դադարը։

