Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Պատերազմ Արցախում
Թևանյանի շինծու «գործը» լակմուսի թուղթ է. Դերենիկ Մալխասյան ՓՈԽԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ, ՈՉ ԹԵ ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅՈւՆԸ Թևանյանի «գործը» փուչիկ է. բաց դատ արե՛ք. Մանուկ Սուքիասյան 31-ամյա տղամարդը մուտք է գործել եկեղեցու տարածք, կոտրել գույքը․ նա ձերբակալվել է Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Աբու Դաբիում բանակցությունները նվիրված են կարևոր սկզբունքների համաձայնեցմանը. ՌԴ ԱԳՆ 2020 թ. նոյեմբերի 9-ին էլ էին ասում, որ այդ փաստաթղթով ամեն ինչ վերջանում է, նոր զիջումներ չեն լինելու. Քրիստինե Վարդանյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան

Ո՞ճ, թե՞ հիվանդություն. Էլ Գրեկոյի, Մոնեի ու Դեգայի արվեստի գաղտնիքը

Փիրուզյան բժշկական կենտրոնը շարունակում է “Medicine in Art” ուշագրավ շարքը, որի շրջանակներում Ձեզ ենք ներկայացնում հանճարեղ նկարիչների գործերի միջոցով մեզ հասած մեծաթիվ արժեքավոր ու հետաքրքիր փաստեր՝ կապված բժշկության հետ:

1913 թվականին Փարիզում բժիշկների մի խումբ առաջարկեց տեսություն, ըստ որի Իսպանական Վերածննդի մեծագույն նկարիչ Էլ Գրեկոն (1541-1614 ) ուներ աստիգմատիզմ, որի պատճառով էլ նրա կտավներում պատկերները յուրահատուկ երկարաձգված տեսք ունեն: Աստիգմատիզմն աչքերի հիվանդություն է, երբ ակնագունդը կորցնում է իր գնդաձևությունը, արդյունքում պատկերները տարբեր առանցքներում ունենում են ոչ իրական չափեր:

 

Չնայած շատ ակնաբույժների, արվեստագետների և այլ մասնագետների հակառակ պնդումներին, այս վարկածը տասնյակ տարիներ թվում էր իրական: Ըստ Կալիֆորնիայի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Ստյուարտ Անստիսի` “եթե նույնիսկ Էլ Գրեկոն ունենար աստիգմատիզմ, նա կհարմարվեր դրան, և նրա կերպարները հիշողությամբ, թե բնօրինակից արված կունենային նորմալ համաչափություններ: Նրա ձգված ֆիգուրներն արտիստիկ դրսևորում են, այլ ոչ թե տեսողական սիմպտոմ

Ջեյմս Ռևինը` օֆթալմոլոգ Օհայո նահանգի Տոլեդո քաղաքից, որն ուսումնասիրել է շատ հայտնի նկարիչների աչքի հիվանդությունները, մասնավորապես նշում է, որ առանց կոռեկցիոն ոսպնյակների աստիգմատիկներն իրականությունը տեսնում են աղավաղված: Բացի այդ չկան փաստեր, որ 16 րդ դարում, երբ ապրել և ստեղծագործել է Էլ Գրեկոն, կային ոսպնյակներ, որ կարող էին շտկել պրոգրեսիվող աստիգմատիզմը:

Այլ հեղինակներ հիմնվելով Էլ Գրեկոյի գործերի ռենտգեն հետազոտությունների արդյունքների վրա, նշում են, որ տաղանդավոր նկարչի ֆիգուրների տակ արված նշագծումներն ունեն բնական չափսեր, առավել իրական համամասնական կոմպոզիցիաներ են: Սա խոսում է այն մասին, որ Էլ Գրեկոն գիտակցաբար է ընտրել այդ ոճը: Ճիշտ է դարերից մեզ հասած գրառումներից մեկում մեծանուն նկարիչն ասում է, որ “իրեն համար առավել կարևոր է գույնը, ոչ թե ձևը”, սակայն նրա ընտրած յուրահատուկ ոճը պատկերներին տալիս են առավել եթերային, դեպի վեր, երկինք և հավերժություն ձգտող տպավորություն:

Արվեստի գործերն ուսումնասիրող բժիշկներն ավելի ապահով հողի վրա են, երբ նրանց հետազոտություններն հիմնված են նաև մեզ հասած բժշկական փաստաթղթերի վրա: Դոկտոր Ռևինը, որը մանրակրկիտ ուսումնասիրել է Կլոդ Մոնեի ( 1840-1926 ) կատառակտի զարգացման պատմությունը, նշում է թե ինչպես է ոսպնյակների աստիճանական պղտորացումն անդրադարձել ֆրանսիացի մեծ իմպրեսիոնիստի արվեստի վրա:

Կլոդ Մոնեի կատառակտն ախտորոշվել է 1912-թվականին, երբ նա 72 տարեկան էր: Իհարկե հիվանդությունը սկսվել էր տարիներ առաջ և նրա աստիճանական զարգացումը կարելի է տեսնել նրա ուշ շրջանի կտավներոմ: Այն առավել ակնառու է Մոնեյի “Ջրաշուշաններ”-ի շարքում, որը նա նկարել է տարիներ շարունակ: Ընդհանուր պղտորվածություն, գույների խամրածություն, նուրբ դետալների կորուստ: Գույները դառնում են առավելապես դեղնա-շագանակագույն, կաղապարված: Սա այն գույների սահմանն է, որ կատառակտով հիվանդները կարող են տեսնել: Նրանք կորցնում են մանուշակագույնը և կապույտը տեսնելու ունակությունը:

Ինքը ` Կլոդ Մոնեն, 1918թ-ին մի լրագրողի տված հարցազրույցում նշել է իր տեսողության խնդիրների մասին. “Ես այլևս չեմ կարողանում նկարել լույսը նույն ճշգրտությամբ, կարմիրը պղտոր է ինձ համար, վարդագույնը`տաղտուկ ու անկենդան, միջանկյալ և ցածր տոները փախչում են ինձանից”: Արդեն 1922թ-ին Մոնեն համարյա կույր էր, կարողանում էր ընկալել միայն լույսը, բայց ոչ պատկերների ձևն ու գույները: Կատարվեց աջ աչքի կատառակտի վիրահատություն, որից նրա տեսողությունը վերականգնվեց այն աստիճանի, որ ստիպված էր թեթև դեղին ապակիներով ակնոց կրել, քանի որ կապույտ գույները շատ վառ էր ընկալում և չէր դիմանում լույսին:

Կյանքի վերջին չորս տարիների ընթացքում Կլոդ Մոնեն ավարտեց իր “Ջրաշուշաններ” -ի շարքը, և այդ ժամանակահատվածի կտավներում, միգուցե շնորհիվ հիվանդության, կամ մասնակի վերականգնված տեսողության, ունենք յուրահատուկ գունային զուգակցումներ` մեղմ ու փափուկ մանուշակագույն, և միևնույն ժամանակ, վառ ու լուսավոր կապույտ երանգներ:

Իմպրեսիոնիզմի ժամանակաշրջանի մեկ այլ տաղանդավոր նկարչի` Էդգար Դեգայի (1834 -1917), արվեստի վրա ևս անդրադարձել են նրա տեսողության հետ կապված խնդիրները: Գտնում են, որ Դեգան ուներ ցանցենու մակուլյար դեգեներացիա: Սա աչքերի հիվանդություն է, երբ աստիճանաբար կորցնում են տեսադաշտի կենտրոնական հատվածում տեսողությունը: Պերիֆերիկ տեսողությունը պահպանվում է, բայց կենտրոնականը դառնում է աղավաղված և պղտոր: Հիվանդությունը սկսվել էր, երբ նկարիչը 35 տարեկան էր: 1870թ-ին ֆրանկո-պրուսական պատերազմի ժամանակ, երբ նկարիչը կամավորագրվոմ է Ազգային գվարդիայի շարքերը, հրաձգության վարժանքների ժամանակ հայտնաբերվոմ են նրա տեսողության խնդիրները:

Այս խնդիրները Էդգար Դեգային անհանգստացնում են ողջ կյանքում: Հետագա տարիների ընթացքում հիվանդությունն այն աստիճանի խորացավ, որ արդյունքում Դեգան դադարեց նկարել և զբաղվում էր միայն քանդակելով: Տեսողության բացակայությունը տաղանդավոր նկարիչը կյանքի վերջին տարիներին փոխարինեց տակտիլ զգացողության զարգացմամբ ու ստեղծեց մեծաթիվ արժեքավոր քանդակներ:

Այսպիսով դժվար է լիարժեք բացատրել յուրահատուկ ոճի զարգացումը գիտակցակա՞ն, թե՞ ենթագիտակցական պրոցես է: Ի՞նչ աստիճանի են տարբեր առողջական խնդիրներն անդրադառնում ոճի ձևավորման, հեղինակի աշխարհընկալման և արդյունքում որպես մեծանուն գործեր մատուցման վրա: Միգուցե տեսողության խնդի՞րն էր պատճառը Դեգայի խոսքերի.“Արվեստն այն չէ ինչ մենք տեսնում ենք, այլ այն է ինչ մենք ստեղծում ենք”:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>