Մեր պայքարը մեկ ամիս էլ չի ձգվելու, իսկ բոլոր նրանք, ովքեր իրենց չափը անցնում են, ամեն ասածի համար պատասխան են տալու․ Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը. Տեսանյութ
Երբ ասում ենք՝ Նիկոլ չկա, իշխանություն չկա, այդ փաստը շատ հստակ ամրագրում է այսօր մեր ժողովուրդը: Ֆրանսիայի հրապարակում ճեպազրույցի ժամանակ ասաց Իշխան Սաղաթելյանը:
«Նիկոլի հեռացման հանրային պահանջը շատ հստակ ձևակերպված է: Խնդիրը հետևյալն է՝ նրանք, ովքեր գտնում են, որ պետք է հեռանա, աջակցում են մեզ, մեր պայքարի հետ են: Աջակիցները պետք է դառնան մասնակից. դա չի հերիքում: Մեկ ամիսը մեր հպարտության, մեր ժողովրդի վերջին տարիների մեկ ամիսն է, որ ժողովուրդը ոտքի է ելել և 24 ժամվա ռեժիմով պայքարում է այն իշխանության դեմ, որը ձգտում է երկիրը տանել նոր զիջումների: Դա Հայաստանի նոր անկախ պատմության մեջ բացառիկ երևույթ է, չեք կարող բերել նման օրինակ, երբ 30 օր շարունակ ժողովուրդը ոտքի կանգնի ու 24 ժամվա ռեժիմով առավոտ 8-ից մինչև գիշեր երթեր, հանրահավաքներ, ակցիաներ իրականացնի, գիշերն էլ գիշերի հրապարակում: Իսկ երբ է այն օրը, երբ հասնենք այն կրիտիկական կետին, որ մեր ժողովուրդը ոտքի ամբողջությամբ ոտքի կանգնի, և ոստիկանությունն այլևս չկարողանա պաշտպանել Նիկոլի իշխանությունը»:

