Հարթավան-Քուչակ ճանապարհին «Mercedes C180»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, 8 մ սահել ձորը և բռնկվել
Դիտել նաև
ՔՊ-ական կադրերին բարձր աշխատավարձով աշխատանքի են տեղավորում
«Իրավունք». «Կասեմ, որ նաժիմի տակ էին դրել, ուրիշ ելք չունեի»
Մարտունի համայնքի ղեկավարն ու եղբայրը պետության հաշվին բիզնես են դնում
Երեւանում հատուկ են պատրաստվում. Նոր հնարքներ են մտածում
Փոխնախարար Նանուշյանը պասիվացել է հեգնանքի տեսանյութից հետո
Մայիսի 25-ին` ժամը 20։58-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ հրդեհի բռնկմամբ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Հարթավան-Քուչակ ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 8 մ սահել հարակից ձորակը և բռնկվել։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։20-ին, մարվել՝ 21։25-ին։ Այրվել են ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը՝ մասամբ:
Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

