Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով սկիզբ առած «Դիմադրություն» շարժումը պետք է դուրս գա հակաթուրքական շրջապտույտից՝ սահուն վերածվելով Հայաստանի վերելքի շարժման, կարծում է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ հետպատերազմական Հայաստանի վերելքի շարժումը կբերի նոր շրջանակների ներգրավման՝ առավել հասկանալի դառնալով հարևանների և միջնորդների համար: