Օկուպացված Շուշիում, Հադրութում և Մատաղիսում մզկիթներ են կառուցվում
Արցախի օկուպացված տարածքներում՝ Շուշիում, Հադրութում ու Մատաղիսում «աշխատանքներ են տարվում մզկիթների ու աղոթատեղիների հայտնաբերման ուղղությամբ»։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ադրբեջանի Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի փոխնախագահ Գյունդուզ Իսմայիլովը, գրում է APA-ն։ Իսմայլովը հայտարարել է, որ իբրև թե «այս տարածքներում մինչ օրս հայտնաբերվել է 67 մզկիթ»։
Գործակալությունը գրում է, որ Իսմայլովի խոսքով՝ «նոր մզկիթների շինարարությունը շարունակվում է Հադրութում, Շուշիում և Մատաղիսում»։