Երևանում ցուցարարները շրջափակել են ՀՀ ԱԳՆ շենքը. ռուսական հեռուստաալիքը մի քանի հազար ցուցարար է հաշվել. Տեսանյութ
«Առավոտյան Երևանում մի քանի հազար ցուցարար շրջափակել էր Հայաստանի արտգործնախարարության շենքը։ Ընդդիմության կողմնակիցները ճեղքել էին ոստիկանական շղթան»: Երևանում «Դիմադրություն» շարժման այսօրվա գործողություններին անդրադարձել է կատարել համառուսաստանյան դաշնային «НТВ» հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի պատրաստած ռեպորտաժում նշվում է, որ «Դիմադրություն» քաղաքական շարժման անդամները կարծում են, որ ԱԳՆ-ն այլևս չի ներկայացնում քաղաքացիների շահերը։ Նրանք քննադատել են նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որը տեղի է ունեցել նախորդ օրը Բրյուսելում։
«Ըստ ցուցարարների՝ վերջին (Հայաստանի և Ադրբեջանի փաստացի հանդիպումը Բրյուսելում-խմբ.) բանակցություններում երկրի ղեկավարությունը չի դիտարկել Արցախի կարգավիճակի հարցը և փաստացի համաձայնել է այն թողնել Ադրբեջանի կազմում», - ասվում է ռեպորտաժում:
Zham.am