Ալիևը դրական է գնահատել Փաշինյանի հետ հանդիպման արդյունքները. մանրամասներ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում անդրադարձել է մայիսի 22-ին Բրյուսելում կայացած Հայաստանի վարչապետի եւ ԵՄ Խորհրդի նախագահի մասնակցությամբ կայացած հանդիպմանը, հաղորդում է Интерфакс-Азербайджан-ը:
Ալիևը հայտնել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջեւ խաղաղ պայմանագրի նախապատրաստմանն առնչվող հարցերը, հատկապես Բաքվի կողմից առաջարկված հինգ սկզբունքները, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, տրանսպորտային միջանցքների բացումը, սահմանզատման հարցերը:
«Ադրբեջանի նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպման արդյունքները»,-նշվում է հաղորդագրության մեջ:
Իր հերթին Թուրքիայի նախագահը, բարձր է գնահատել Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքները։
Zham.am