Թբիլիսին դատապարտել է Պուտինի այցն Աբխազիա
Վրաստանի ԱԳՆ-ը դատապարտել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցն Աբխազիա։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ԱԳՆ կայքում։
Թբիլիսիում կարծիք են արտահայտել, որ նախագահի այցը հանրապետություն կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի հիմնարար նորմերն ու սկզբունքները։
«ԱԳՆ-ը կոչ է անում ՌԴ-ին դադարեցնել սադրիչ գործողություններն ընդդեմ Վրաստանի պետականության և հարգել ինքնիշխան պետության տարածքային ամբողջականությունը»,- նշված է հայտարարությունում։
Zham.am