Դատական նիստ՝ «Բ-ի տղա Նիկոլ» ասելու համար․ Քննվում է «10-ի գործը»․ ուղիղ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում շարունակվում է 10-ի գործով դատական նիստը։
Դատարանն այժմ ապացույցների հետազոտման փուլում է։ Գործով մեղադրյալների փաստաբանները պնդում են, որ չկա որևէ ապացույց։
Նշենք, որ գործը կապված է Սյունիքում ստեղծված անվտանգային իրավիճակի դեմ բողոքող սյունեցիներին մեկ գիշերվա մեջ ձերբակալությունների դեմ բողոքի ցույցի օրվա հետ: Թեև ցույցը մարդաշատ էր, ամբոխից 10 անձի առաջադրվել է մեղադրանք, իբրև բողոքի ցույցի ժամանակ Փաշինյանի հասցեին հայհոյանք հնչեցնելու համար: 10 անձի խուլիգանության մեղադրանք է առաջադրվել այն բանից հետո, որ ՀՀ գլխավոր դատախազության դիմաց լսվել է վանկարկում «բ*ի տղա Նիկո՛լ»։
Դատարանը պետք է պարզի՝ արդյոք քաղաքացիներ Արսեն Վարդանյանը, Էմանուել Սինանը, Նարեկ Վերդյանը, Արշակ Սարգսյանը, Սարգիս Կարապետյանը, Տարոն Մանուկյանը, Մեսրոպ Եղիազարյանը, Աշոտ Հովհաննիսյանը, Բագրատ Եսայանը եւ Նարեկ Մանթաշյանն են եղել հայհոյանք վանկարկողները, և արդյոք այդ բնորոշումը համարվում է խուլիգանություն:
Առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմանը։