Թուրքական իշխանությունները սառեցրել են Սևան Նիշանյանի բանկային հաշիվը
Ստամբուլահայ անվանի լեզվաբան Սևան Նիշանյանը սոցցանցում նոր գրառում է արել, որտեղ նշել է, որ թուրքական իշխանությունները բան գտնել չկարողանալով՝ սառեցրել են իր բանկային հաշիվը։
«Մի բանկային հաշվում սև օրերի համար 12 հազար լիրա ունեի։ Ոչինչ չգտնելով՝ դա են սառեցրել։ Ոչ թե պետություն է, այլ հանցախումբ»,- գրել է Նիշանյանը։
Հիշեցնենք, որ Նիշանյանը փախել էր թուրքական բանտից, այնուհետև Հունաստանը նրան բնակության իրավունք էր տվել։