«Թևանյանի «գործը» պայթելու է դատարանում»,-Մանուկ Սուքիասյան Նիկոլը՝ բոլշևիկ, մոնղոլ-թաթարական վարքագիծ, Քոչարյան-ատյացություն. Տիգրան Քոչարյան «Արարատ-Արմենիայի» պատմական հաղթանակը. հայկական թիմը կխաղա Եվրոպայի լիգայի հիմնական փուլում
28
Լավրով. Փաշինյանի մեկնաբանությունները ԵՄ հանրաքվեի վերաբերյալ խոսում են սեփական ժողովրդի նկատմամբ նրա վստահության պակասի մասին ԲՀԿ–ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները 622 հազարի մեղադրանքը Թևանյանի գործից հանվել է. Մանուկ Սուքիասյան Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխել է ՔԿՀ Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների (ֆոտոշարք) Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների Հայաստանում ձևավորվել է քաղաքական հաշվեհարդարի վտանգավոր համակարգ. ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը կկայանա օգոստոսի 28–ին. նրանք չեն ներկայանալու. Զոհրաբյան Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկու ամսով կալանավորման որոշում է կայացվել Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Պատերազմ Արցախում
Որ լարերի վրա է խաղում «հայտնի անձնավորությունը», ինչու ունի համակիրներ և ինչու է... դատապարտված ձախողման Հռչակագիրը «սարի Գոքոր» չի, որ հետը ոնց ուզեք վարվեք. Էդուարդ Շարմազանով ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԱԽՃԱՆԸ. ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ «Հրապարակ». COP17-ը նույն COP-ը չէ, ինչն անցկացվեց Բաքվում «Խլուրդներ»–ի որս, կաշառքի մեղադրանքներ և զոքանչների ունեցվածքի ստուգում․Փաշինյանի նոր սպառնալիքները Մոսկվայում չեն հավատում Փաշինյանի հավաստիացումներին Փաշինյանը բարեփոխումների պատրվակով փորձում է գրավել հայկական եկեղեցին․ Ամստերդամ «Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստում քննվելու է Չախալյանի և Իգոր Սարգսյանի խափանման միջոցների հարցը 4 հարազատ կորցրած արցախցի կինը տուն չի կարողանում ձեռք բերել. բաց նամակ՝ ՀՀ իշխանությանը Կառավարությունը Ջենիֆեր Լոպեսի համերգի կազմակերպչից չի կարողանում հետ ստանալ վերադարձի ենթակա 1.3 մլն դոլարը. «Ազատություն» «Թևանյանի «գործը» պայթելու է դատարանում»,-Մանուկ Սուքիասյան «Որպեսզի սոցիալական խնդիրները չվերածվեն կազմակերպված շարժման, պրոֆիլակտիկ ձևով ռուսամետ ընդդիմության ղեկավարությունը չեզոքացվում է». քաղտեխնոլոգ Տիգրանաշենը վերցնելով՝ Ադրբեջանը կախվելու է Երևանի վրա. Հովհաննես Իշխանյան Ռոբերտ Քոչարյանի կալանքի որոշումը կբողոքարկվի. պաշտպան ԵՄ տնտեսության առավելությունները վերանում են. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն Նիկոլը՝ բոլշևիկ, մոնղոլ-թաթարական վարքագիծ, Քոչարյան-ատյացություն. Տիգրան Քոչարյան Լավրով. Փաշինյանի մեկնաբանությունները ԵՄ հանրաքվեի վերաբերյալ խոսում են սեփական ժողովրդի նկատմամբ նրա վստահության պակասի մասին Բռնաճնշումների նոր փուլն սկսվեց մայիսի 22-ից, Անդրանիկ Թևանյանի ձերբակալությամբ Տնտեսական աճի աստիճանական դանդաղում. արտահանումը նվազում է, ներմուծումը՝ աճում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ «Արարատ-Արմենիայի» պատմական հաղթանակը. հայկական թիմը կխաղա Եվրոպայի լիգայի հիմնական փուլում ԲՀԿ–ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները Մեծ հաշվով Փաշինյանը փող է փնտրում, փող, որը կապահովի իր իշխանության գոյությունը «Ուժեղ Հայաստանը» խստորեն դատապարտել է Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի նկատմամբ քաղաքական հետապնդումները Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր «Սպառնապետը»... Ահավոր սպառնում եմ. Փաշինյանը`իրավապահներին է հիմա էլ սպառնում հեռացնել Հայաստանը ռիսկի է դիմում. ՌԴ ԱԳՆ 622 հազարի մեղադրանքը Թևանյանի գործից հանվել է. Մանուկ Սուքիասյան Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխել է ՔԿՀ «Հրապարակ»․ Վարչապետի աղջիկների մանիկյուրը` բյուջեի հաշվին Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների (ֆոտոշարք)

Սննդամթերքի շարունակական թանկացում է գնում, որն է՛լ ավելի է խորանալու այս տարվա ընթացքում. Սուրեն Պարսյան

«Այս տարի նախատեսվում է աննախադեպ գնաճ՝ համաշխարհային շուկայում, հիմնականում պայմանավորված պարենային ապրանքների գներով: Ռուս-ուկրաինական հակամարտությունը լուրջ ցնցումներ է առաջացրել համաշխարհային շուկայում՝ հատկապես պարենամթերքի և էներգետիկ շուկայում»,-այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Նրա փոխանցմամբ՝ տնտեսական պատժամիջոցների տակ են ընկել պարենամթերքի, էներգակիրների արտահանման գործարքները, մասնավորապես, Արևմուտքը հրաժարվում է ռուսական նավթից, ածխից, և փորձում են նաև աստիճանաբար կրճատել գազի կախվածությունը: ՌԴ-ն էլ, որպես հայելանման պատասխան՝ կիրառում է պարենամթերքի սահմանափակումներ:

«ՌԴ կառավարության որոշմամբ՝ մարտից մինչև օգոստոս սահմանափակվում է Ռուսաստանից առաջին անհրաժեշտության մի շարք սննդամթերքների արտահանումը, այդ թվում՝ նաև ԵԱՏՄ շրջանակներում: Այսինքն, որպեսզի ԵԱՏՄ երկրները չդառնան տարանցիկ երկիր՝ այլ երկրներ արտահանման համար: Օրինակ, Հայաստանը կստանա այնքան հացահատիկ, որքան դրա պահանջարկն ունի, կսպառի: Մենք տարեկան մոտավորապես 550.000 տոննա ցորենի սպառում ունենք: Մոտավորապես 100.000-ը տեղում ենք արտադրում, մնացածը ներկրում ենք: Ուկրաինան և Ռուսաստանն աշխարհի խոշորագույն ցորեն արտահանող երկրներից են, նրանց համախառն արտահանումը կազմում էր 30 տոկոս: Դրան գումարած՝ Ռուսաստանին և Ուկրաինային բաժին է ընկնում արևածաղկի ձեթի 90 տոկոսը, և ակնհայտ է, որ այս պահին Ուկրաինան դժվարությամբ է կարողանում ցորեն, եգիպտացորեն, յուղեր արտահանել՝ կախված լոգիստիկ խնդիրներից:

Ռուս-ուկրաինական հակամարտությունը ոչ միայն տնտեսական պատժամիջոցներ է ստեղծել, երբ առանձին երկրներ սահմանափակում են արտահանումը, այլև տրանսպորտային խնդիրներ է առաջացրել:

Օրինակ, Ուկրաինայի նավահանգիստներում մեծ քանակությամբ ցորեն կա կուտակված, չեն կարողանում արտահանում իրականացնել, հիմնականում բեռնատարների, որոշ չափով էլ գնացքների միջոցով է իրականացվում: Բնականաբար, այս ամենն ավելի է թանկացնում պարենի գները համաշխարհային շուկայում: Այս տարի ունենալու ենք պարենամթերքի գների շարունակական աճ: Դա արձանագրում է ՄԱԿ-ի պարենի համաշխարհային կազմակերպությունը»,-նշեց տնտեսագետը՝ հավելելով, որ Հայաստանում էլ ամեն ամիս արձանագրվում է գնաճ, օրինակ՝ ապրիլը մարտի նկատմամբ 2.3 տոկոս գնաճ ենք արձանագրել, որը հիմնականում պարենամթերքի գնաճով է պայմանավորված:

«Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, մենք 2022 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ունեցել ենք գնաճ սննդամթերքի շուկայում՝ 12.7 տոկոս, իսկ ապրիլը անցած տարվա ապրիլի նկատմամբ՝ 14.3 տոկոս գնաճ: Իսկ ապրիլը մարտի նկատմամբ սննդամթերքը թանկացել է 4 տոկոսով:

Այսինքն, սննդամթերքի շարունակական թանկացում է գնում, որը էլ ավելի է խորանալու այս տարվա ընթացքում: ՀՀ-ի սննդամթերքի գները կամ սննդամթերքի ներկրումը հիմնականում կախված է Ռուսաստանից: Այնտեղից է գալիս առաջին անհրաժեշտության սննդամթերքի մեծ մասը. Ցորենի 99 տոկոսն է գալիս, իսկ ներկրվող սննդամթերքի՝ մոտավորապես 60-70 տոկոսը:

ՌԴ-ից սննդամթերքի ներկրման հնարավորություն կունենանք, պարենամթերքի դեֆիցիտ չենք ունենա, բայց համաշխարհային տենդենցներով պայմանավորված՝ պարտադրված ենք լինելու ավելի շատ վճարել դրա համար: Իսկ քանի որ մեր գյուղատնտեսության համակարգն ամբողջությամբ քանդված վիճակում է, այս իրավիճակն էլ ավելի է խորացնում: Այս տարվա առաջին եռամսյակում ունենք գյուղատնտեսության ոլորտի 5.4 տոկոս անկում, որն էլ ավելի է խորացնում գնաճը սննդամթերքի շուկայում:

Եթե մենք կարողանայինք տեղում զարգացնել գյուղատնտեսության ոլորտը, աճ ունենալ, ապա սննդամթերքի գներն այսքան բարձր չէին լինի: Համաշխարհային շուկայում այո, գները բարձր կլինեին, բայց ներքին գները կկարողանայինք զսպել ինչ-որ ձևով»,-ասաց Սուրեն Պարսյանը:

Հարցին, իսկ մենք ենք կարո՞ղ ենք ներքին արտադրության միջոցով փոխարինել արտաքին շուկայից եկող ապրանքների ծավալները, տնտեսագետը բացասական պատասխան տվեց՝ ընդգծելով, որ, իհարկե, առանձին ուղղություններով կարող ենք զսպել:

Ինչ վերաբերում է կառավարության անելիքներին՝ նկատեց. «Ակնհայտ է, որ գնաճն անխուսափելի է, համաշխարհային տենդենց է, և կառավարությունը պետք է դա ճիշտ գնահատելով՝ համապատասխան քայլեր իրականացնի՝ ոչ միայն մարդկանց եկամուտներն ինդեքսավորելով, այլև զուգահեռ խրախուսի նաև գյուղատնտեսության ոլորտի զարգացումը: Գյուղմթերքի արտադրության ծավալները կտրուկ պետք է ավելացնել ներքին շուկայում, այնինչ հակառակ պրոցես է գնում, գյուղոլորտն անկում է գրանցում, և մարդկանց եկամուտները նվազում են: Այս տարի սննդամթերքի դեպքում գրանցելու ենք երկնիշ գնաճ:

Խնդիրն այն է, որ սոցիալապես խոցելի խմբերի համար սննդամթերքի երկնիշ գնաճը շատ մեծ ազդեցություն է թողնում նրանց կենսամակարդակի վրա, քանի որ եկամուտի մեծ մասը՝ 70-80 տոկոսը, ծախսում են սննդամթերք ձեռք բերելու համար: Հիմա սննդամթերքի գինն անցած տարվա ապրիլի նկատմամբ 14 տոկոսով թանկացել է: Գնում է հասարակության աղքատացում»:

Հավելենք, որ ՀՀ Կենտրոնական բանկը պարենի ու վառելիքի գների բարձրացում է կանխատեսում։ Այս մասին մայիսի 16-ին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը։

Նրա խոսքով` այս կանխատեսումը հիմնված է համաշխարհային շուկաների ուսումնասիրությունների ու դիտարկումների վրա, որտեղ ևս առաջիկայում թանկացումներ են կանխատեսվում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>