Մայրիկը Հրազդան մարզադաշտի մոտ խանութի սառնարանը բացեց և երթի մասնակիցներիս անվճար սառը ջուր հյուրասիրեց. Տեսանյութ
Այս հայրենասեր մայրիկը Հրազդան մարզադաշտի մոտ խանութի սառնարանը բացեց և երթի մասնակիցներիս անվճար սառը ջուր հյուրասիրեց։ Կեցցե'ն հայ մայրերը։ Իսկական հայ կինը նա' է, ոչ թե պատշգամբից հայերի վրա թքողն ու վիրավորողը։
Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից
Բրազիլիայի հրապարակում (Դալմայի հարևանությամբ) գտնվող էս խանութի տերը` էս սիրուն տիկինը, իր խանութի սառնարանները բացեց և հրաժարվեց գումար վերցնել, վերջում էլ ասեց, թե մեկը գումար թողնի խիստ կնեղվի:
Հիմա բոլոր ընկերներիս խնդրանք` էսօր բոլորս գալիս ու էս խանութից առնվազն 5.000 դրամի գնումներ ենք անում: Գրառումը տարածում ենք, փոխանցում ենք մեր ընկերներին: Ձեզ տեսնեմ, ձեր ցավը տանեմ:
Հրանտ Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից

