«Ֆեյքերի ֆաբրիկաներով» իշխանությունները թիրախավորում են ընդդիմադիրներին. Նաիրի Հոխիկյան. Տեսանյութ
Լրագրող Նաիրի Հոխիկյանն ասում է, որ Հայաստանում գործում է «ֆեյքերի մեծ ֆաբրիկա», որը, կեղծ տեղեկություններ ու ատելության խոսք տարածելով, թիրախավորում է Նիկոլ Փաշինյանին քննադատողներին, միաժամանակ զբաղված է գործող վարաչապետի փառաբանմամբ: Լրագրողի խոսքով՝ այդ ֆաբրիկաների վրա հսկայական գումարներ են ծախսվում, օրինակ, մեկ դեպքով պարզվել է, որ կեղծիք տարածող կայքերի սեփականատերը ամսական ստանում է 9000 ԱՄՆ դոլար: