Ինչու՞ ազատ արձակեցին պարոն Գալեյանին։ Վստահ եմ, որ դա տեղի ունեցավ հասարակության մեծ ճնշման արդյունքում
Դիտել նաև
Գարիկ Գալեյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
Գարիկ Գալեյանի խափանման միջոցը փոխվել է
Գարիկ Գալեյանի վիճակը ստենտավորումից հետո սրվել է, նա դիմել է հիվանդանոց. փաստաբան
Ոչ մի աթոռ հավերժ չէ, յուրաքանչյուր ոք կրելու է իր բաժին պատասխանատվությունը․ «Որդիների կանչ»
Եռաբլուր չգնալ, չզանգել, չգրվել, հարցազրույց չտալ․ Գալեյանը չի կարող անգամ որդու շիրիմին այցելել
Այսօր ձերբակալվել էր Մխիթարի հայրը։
Չասեմ չէ՞, թե ով է Մխիթար Գալեյանը։ Այս պայծառ դեմքով, անմահացած տղայի նկարները շատ տեսած կլինեք։
Հայրը պայքարում է տղայի անմահության գնով վաճառած հայրենիքի համար։
Մխիթարի մայրը երեխայի է սպասում։
Ինչու՞ ազատ արձակեցին պարոն Գալեյանին։ Վստահ եմ, որ դա տեղի ունեցավ հասարակության մեծ ճնշման արդյունքում։
Սրանք տրորում են բոլոր կարմիր գծերն ու կարծում, որ կմարսեն ամեն ինչ։
Եկե’ք թույլ չտանք զավակ կորցրած ծնողներին մտածել, թե իրենց զավակների արյամբ պահված էս հողի վրա իրենք էլ պաշտպան չունեն։ Հենց իրենք ամենավստահը պետք է քայլեն այս երկրում։
Արուսյակ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից
Արուսյակ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

