Վարորդներ միացեք․ Այս ամենը նրա համար է, որ մեր երկրում թուրքը չդառնա տեր ու տիրակալ․ ակցիա՝ Քանաքեռ-Զեյթունում. Տեսանյութ
Դիտել նաև
«Մայր Հայաստանի» ակցիան Երևանի ավագանու նիստում՝ ընդդեմ քաղաքային տրանսպորտի գնի թանկացման (տեսանյութ)
Ակցիաների չեն մասնակցի` սոցիալական աջակցությունից չեն զրկվի
Կառավարության շենքի դիմաց բողոքի և իրազեկման ակցիա է
Լակոտակրատիա․ ՔՊ-ի շնորհիվ բառարանում է հայտնվում կառավարման նոր մոդել. «Կարճ ասած» (տեսանյութ)
Բողոքի անհնազանդության գործողություններ են իրականացվում․ բռնի ուժ կիրառելով՝ բերման են ենթարկում քաղաքացիներին (ուղիղ միացում, թարմացվող)
«Դիմադրություն» շարժումն այսօր՝ մայիսի 18-ի առավոտյան ժամը 8-ից ողջ մայրաքաղաքում անհնազանդության խաղաղ ակցիաներ է սկսել՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել: Այս պահին մայրաքաղաքում մի շարք փողոցներ փակ են։ «Առանց Նիկոլ Հայաստան», «Միություն, պայքար, հաղթանակ» վանկարկելով ակցիայի մասնակիցների հորդորում են միանալ իրենց։
Գեղամ Մանուկյանի գլխավորած խումբը Քանաքեռ-Զեյթունում էր փողոց փակել։ Դիմելով վարորդներին Մանուկյանը ներողություն խնդրեց պատճառած անհարմարության համար, միևնույն ժամանակ նշելով․ «Այս ամենն արվում է բոլորիս համար, բոլորիս համար, բոլորիս արժանապատիվ ապագայի համար, որ մեր երկրում թուրքը չդառնա տեր ու տիրակալ»։