Լիսկայի որդիների՝ բանակում ծառայություն չանցնելու «քավորը»
Դիտել նաև
Իշխանական ամրոցը փուլ կգա, երբ նրանց ականջներին կհասնի արդար ցասման ձայնը… Արա Պողոսյան
«Մեկօրյա պատերազմում Ադրբեջանը բախվել է կոշտ դիմադրության»․ Արա Պողոսյան
ՔՊ-ն Նիկոլի սեփականությունն է, կուզի` վարձով կտա Քըլըչին, Հաջիևին կամ ասենք Բայրամովին․ Քաղաքագետ
Չինաստանում զորահանդեսի մասնակցելուց հետո գնալ Ճապոնիա․ սա որպես անարգանք կարող է ընկալվել․ Արա Պողոսյան
Մեր դաշնակիցներին մղում ենք դաշինքների՝ մեր թշնամիների հետ․ Արա Պողոսյան
«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի որդիների՝ բանակում ծառայություն չանցնելու «քավորը», մեր տեղեկություններով, եղել է Սյունիքի նախկին մարզպետ, նախկինում Գորիսի զինկոմ Մելիքսեթ Պողոսյանը։ Հենց նա է Խաչատրյան եղբայրների «գժի թուղթը» հիմք ընդունել եւ ազատել բանակից։ Տիգրան եւ Տրդատ Խաչատրյանները հաշվառված են «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ում։
Ըստ կարգի՝ զինկոմիսարիատում պետք է ստուգվեն հոգեբանական խնդիրները, որպեսզի այդ հիմքով մարդն ազատվի ծառայությունից։ Մի քանի օր է՝ մեզ չի հաջողվում Մելիքսեթ Պողոսյանի հետ կապվել։ Հիշեցնենք․ նա 2007-2017 թվականներին եղել է Գորիսի գլխավոր զինկոմը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

