Մայր Աթոռում սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
Դիտել նաև
Բագրատ Սրբազանը մայիսի 26-ին` ժամը16:00-ին բոլորին հրավիրում է հանրահավաքի. «Մենք միասին որոշում ունենք կայացնելու: Մենք գիտենք ձեր բազում հարցերի մասին, մենք ունենք հստակ պատասխաններ»
Քաղաքական-հասարակական, հոգևոր ողջ ներկապնակն այստեղ է, և սա մեծագույն նվաճում է. Բագրատ Սրբազան
Հոգևորը, ազգայինը, ճշմարիտն՝ ընդդեմ անհայրենիքության, ազգուրացման, ստի ու խավարի․ «Փաստ»
Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ»
20-ից ավելի փաստաբան հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեին
Մայիսի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ և օրհնությամբ սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ընդլայնված կազմով, տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:
Ժողովի ընթացքում քննության կառնվեն Մայր Տաճարի ամրակայման և հիմնանորոգության ընթացքին, Մյուռոնօրհնության կազմակերպմանը, Հայաստանում ու Արցախում տիրող իրավիճակին, Հայաստանի և Արցախի թեմերում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կրթադաստիարակչական առաքելությանը, ինչպես նաև Հայոց Եկեղեցու վարչական, կանոնական ու հովվական կյանքին առնչվող հարցեր: