Նիկոլն՝ ընդդեմ Հայաստանի ու Արցախի դրոշների. Տեսանյութ
Դիտել նաև
Թևանյան․ «Փաշինյանը հավասարության նշան է դնում արցախցիների իրավունքների և ադրբեջանցիների բնակեցման միջև»
Անդրանիկ Թևանյանին «դավաճան» պիտակավորելը քաղաքական շոու է․ Նիկոլի իշխանության հերթական թիրախավորումը
Անդրանիկ Թեւանյանը ձերբակալվեց. այսօր կքննվի նրա խափանման միջոցի հարցը
Անդրանիկ Թևանյանը ԿԸՀ-ում է․ հանձնաժողովը քննում է նրան անձեռնմխելիությունից զրկելու հարցը. Տեսանյութ
«Հրապարակեք այն ապացույցները, որով մեղադրանքներ եք տարածում իմ հասցեին»․ Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿ-ին. Տեսանյութ
Ոստիկանական գործողությունները Երևանի փողոցներում ոչ միայն հակաիրավական են, այլ նաև՝ հակամարդկային ու հակապետական։ Կարմիր բերետավորն իրավունք չունի քաղաքացուն ավտոմեքենայից հանել ու բերման ենթարկել։
Տարիներ շարունակ իրավապաշտպան ու քաղաքացիական խաղացող որոշ շրջանակների լռությունը, միջազգային կառույցների անտարբերությունը հերթական անգամ հուշում է, որ բոլոր այդ շրջանակներն իրավապաշտպանությամբ են զբաղվել ու մարդու իրավունքների թեմաներով խոսել լրիվ այլ նպատակներով։ Այն նպատակներով, որոնք կյանքի կոչեց Նիկոլ Փաշինյանը՝ հարցականի տակ դնելով Հայաստանի ու Արցախի գոյությունը։
Ի դեպ, նկատե՞լ եք, թե ինչպես են կատաղում ոմանք Հայաստանի ու Արցախի դրոշից։ Նիկոլականները Հայաստանի ու Արցախի դրոշներն ընկալում են որպես թշնամական ճամբարի խորհրդանիշ ու կռիվ տալիս այդ խորհրդանիշի դեմ։ Զուգահեռաբար ցավ են ապրում Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշների համար, թե բա՝ դրոշն այրեցին, դրա համար էլ գերիներին չտվեցին։ Ահա այսպիսի բաներ։
ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

