«Թևանյանի «գործը» պայթելու է դատարանում»,-Մանուկ Սուքիասյան Նիկոլը՝ բոլշևիկ, մոնղոլ-թաթարական վարքագիծ, Քոչարյան-ատյացություն. Տիգրան Քոչարյան «Արարատ-Արմենիայի» պատմական հաղթանակը. հայկական թիմը կխաղա Եվրոպայի լիգայի հիմնական փուլում
28
Լավրով. Փաշինյանի մեկնաբանությունները ԵՄ հանրաքվեի վերաբերյալ խոսում են սեփական ժողովրդի նկատմամբ նրա վստահության պակասի մասին ԲՀԿ–ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները 622 հազարի մեղադրանքը Թևանյանի գործից հանվել է. Մանուկ Սուքիասյան Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխել է ՔԿՀ Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների (ֆոտոշարք) Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների Հայաստանում ձևավորվել է քաղաքական հաշվեհարդարի վտանգավոր համակարգ. ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը կկայանա օգոստոսի 28–ին. նրանք չեն ներկայանալու. Զոհրաբյան Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկու ամսով կալանավորման որոշում է կայացվել Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Պատերազմ Արցախում
Որ լարերի վրա է խաղում «հայտնի անձնավորությունը», ինչու ունի համակիրներ և ինչու է... դատապարտված ձախողման Հռչակագիրը «սարի Գոքոր» չի, որ հետը ոնց ուզեք վարվեք. Էդուարդ Շարմազանով ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԱԽՃԱՆԸ. ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ «Հրապարակ». COP17-ը նույն COP-ը չէ, ինչն անցկացվեց Բաքվում «Խլուրդներ»–ի որս, կաշառքի մեղադրանքներ և զոքանչների ունեցվածքի ստուգում․Փաշինյանի նոր սպառնալիքները Մոսկվայում չեն հավատում Փաշինյանի հավաստիացումներին Փաշինյանը բարեփոխումների պատրվակով փորձում է գրավել հայկական եկեղեցին․ Ամստերդամ «Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստում քննվելու է Չախալյանի և Իգոր Սարգսյանի խափանման միջոցների հարցը 4 հարազատ կորցրած արցախցի կինը տուն չի կարողանում ձեռք բերել. բաց նամակ՝ ՀՀ իշխանությանը Կառավարությունը Ջենիֆեր Լոպեսի համերգի կազմակերպչից չի կարողանում հետ ստանալ վերադարձի ենթակա 1.3 մլն դոլարը. «Ազատություն» «Թևանյանի «գործը» պայթելու է դատարանում»,-Մանուկ Սուքիասյան «Որպեսզի սոցիալական խնդիրները չվերածվեն կազմակերպված շարժման, պրոֆիլակտիկ ձևով ռուսամետ ընդդիմության ղեկավարությունը չեզոքացվում է». քաղտեխնոլոգ Տիգրանաշենը վերցնելով՝ Ադրբեջանը կախվելու է Երևանի վրա. Հովհաննես Իշխանյան Ռոբերտ Քոչարյանի կալանքի որոշումը կբողոքարկվի. պաշտպան ԵՄ տնտեսության առավելությունները վերանում են. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն Նիկոլը՝ բոլշևիկ, մոնղոլ-թաթարական վարքագիծ, Քոչարյան-ատյացություն. Տիգրան Քոչարյան Լավրով. Փաշինյանի մեկնաբանությունները ԵՄ հանրաքվեի վերաբերյալ խոսում են սեփական ժողովրդի նկատմամբ նրա վստահության պակասի մասին Բռնաճնշումների նոր փուլն սկսվեց մայիսի 22-ից, Անդրանիկ Թևանյանի ձերբակալությամբ Տնտեսական աճի աստիճանական դանդաղում. արտահանումը նվազում է, ներմուծումը՝ աճում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ «Արարատ-Արմենիայի» պատմական հաղթանակը. հայկական թիմը կխաղա Եվրոպայի լիգայի հիմնական փուլում ԲՀԿ–ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները Մեծ հաշվով Փաշինյանը փող է փնտրում, փող, որը կապահովի իր իշխանության գոյությունը «Ուժեղ Հայաստանը» խստորեն դատապարտել է Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի նկատմամբ քաղաքական հետապնդումները Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր «Սպառնապետը»... Ահավոր սպառնում եմ. Փաշինյանը`իրավապահներին է հիմա էլ սպառնում հեռացնել Հայաստանը ռիսկի է դիմում. ՌԴ ԱԳՆ 622 հազարի մեղադրանքը Թևանյանի գործից հանվել է. Մանուկ Սուքիասյան Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխել է ՔԿՀ «Հրապարակ»․ Վարչապետի աղջիկների մանիկյուրը` բյուջեի հաշվին Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների (ֆոտոշարք)

​​​​​​​ Կապիտալ ծախսերի ծրագրերի ձախողումը կխորացնի տնտեսական ճգնաժամը. Սուրեն Պարսյան

Հակաճգնաժամային կառավարության և նոր հարկաբյուջետային քաղաքականության խիստ կարիք ունենք: Այս մասին գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

«2022 թվականի պետական բյուջեն ընդունելիս գործող իշխանություններն իրենց բնորոշ պոռոտախոսությամբ հայտարարում էին, որ աննախադեպ բարձր նշաձող են սահմանել 2022 թվականի համար, մասնավորապես՝ 7 տոկոսանոց տնտեսական աճ, բյուջեի ծախսային մասի 18,2 տոկոսանոց աճ, կապիտալ ծախսերի 60 տոկոսանոց աճ, հարկային եկամուտների 28 տոկոսանոց աճ և այլն։ Արդեն կարող ենք գնահատել 2022 թվականի առաջին եռամսյակի պետական բյուջեի հիմնական ցուցանիշները, որոնք մեղմ ասած մտահոգիչ են և հեռու պլանային ցուցանիշներից։

Եվ այսպես՝

2022 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ կառավարությունը նախատեսել էր կատարել 420,2 մլրդ դրամի ընթացիկ ծախսեր, սակայն փաստացի կատարել է 362,2 մլրդ դրամի ծախս, այսինքն՝ շուրջ 13,8 տոկոսով թերակատարվել է ընթացիկ ծախսերի բյուջեն։ Ուշագրավ է, որ 2022 թվականին փաստացի ընթացիկ ծախսերը 2021-ի համեմատ ավելացել են ընդամենը 1,8 տոկոսով(սա 7 տոկոսանոց գնաճի պայմաններում)։

2022 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ կառավարությունը նախատեսել էր կատարել 67,2 մլրդ դրամի կապիտալ ծախսեր(ճանապարհաշինություն, ջրամբարների կառուցում, դպրոցաշինություն և այլն), սակայն փաստացի կատարել է 34,6 մլրդ դրամի ծախս, այսինքն՝ շուրջ 48,5 տոկոսով թերակատարվել է կապիտալ ծախսերի բյուջեն։ Ուշագրավ է, որ 2022 թվականին փաստացի կապիտալ ծախսերը 2021-ի համեմատ նվազել են 29,4 տոկոսով։ Այսինքն՝ նույնիսկ անցած տարվա ցուցանիշը չեն կարողացել ապահովել։

2022 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ կառավարությունը նախատեսել էր հավաքել 395,4 մլրդ դրամի հարկեր, սակայն փաստացի հավաքել է 400,6 մլրդ դրամի հարկեր, այսինքն՝ շուրջ 1,3 տոկոսով ավելի շատ հարկ է հավաքել(սա 7 տոկոսանոց գնաճի, Քաջարանի կոմբինատի 15 մլրդ-անոց ակտի, մետաղների բարձր գների պայմաններում)։

Ամփոփելով՝ պետք է արձանագրել, որ արտաքին գործոններով պայմանավորված՝ 2022 թվականի համար միջազգային կազմակերպությունները կտրուկ նվազեցրել են Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ կանխատեսումները, նրանց միացել է նաև ՀՀ կենտրոնական բանկը՝ կանխատեսելով 1,5 տոկոս տնտեսական աճ և 6,5 տոկոսանոց գնաճ։ ՀՀ կառավարությունը, թերակատարելով 2022 թվականի բյուջեն, էլ ավելի Է վատթարացնելու տնտեսական ցուցանիշները, մասնավորապես՝ կապիտալ ծախսերի թերակատարումը կդանդաղեցնի տնտեսական աճն ոչ միայն այս տարվա, այլ նաև հաջորդ տարիների ընթացքում։

Պետական համակարգի անարդյունավետ կառավարումը լրացուցիչ՝ ներքին պատճառներ է ստեղծում Հայաստանի տնտեսության վերականգման և զարգացման համար։ Անշուշտ, այս իրավիճակում իր վերահսկողական գործառույթները պետք է պատշաճ իրականացնի նաև ՀՀ Ազգային ժողովը, որը հաստատել է 2022 թվականի պետական բյուջեն։ Հետաբար, մենք հակաճգնաժամային կառավարության և նոր հարկաբյուջետային քաղաքականության խիստ կարիք ունենք»,- գրել է Պարսյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>