Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Լևոն Տեր-Պետրոսյան. «տարածքներ խաղաղության դիմաց», Քոչարյան. «տարածքներ կարգավիճակի դիմաց», Փաշինյան. «տարածքներ իշխանության դիմաց»

Եթե մոտավոր ձևով բնութագրենք թե ինչ բանաձևով է ընթացել Արցախի շուրջ բանակցությունները վերջին երեսուն տարիների ընթացքում, ապա պայմանականորեն այն կարելի է բաժանել երեք մասի՝ 1992-ից մինջև 1998 թվականներ, 1998-2018 թվական և 2018-2022 թվականներ:

Առաջին փուլում 1994 թվականի զինադադարից հետո, բանակցությունները, փաստացի, ընթանում էին՝ «խաղաղություն՝ տարածքների դիմաց» բանաձևով, որն ենթադրում էր, որ հայկական կողմը կվերադարձներ տարածքների մի մասը, կտեղակայվեին խաղաղապահ ուժերը և տարածաշրջանում կհաստատվեր «ժամանակավոր խաղաղություն», Արցախի վերջնական կարգավիճակի համար անհայտ հեռանկարով:

1998-ից հետո, հայկական կողմի դիրքորոշումը փոխվեց, մենք որդեգրեցինք խնդրի լուծման «կարգավիճակ՝ տարածքների դիմաց» բանաձևը, որն ընդունվեց միջազգային հանրության կողմից և այն ներկայացվեց 2007-ին Մադրիդյան սկզբունքների ձևով:

Մինչ 2018 թվականն այս մոտեցումը, առանձին շեշտադրումների փոփոխություններով պահպանվեց, որից դժգոհ էր Ադրբեջանը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնիսկ հրապարակավ սկսեց դժգոհել, որ միջնորդները իրենից պահանջում են «ճանաչել Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը, այդ թվում Ադրբեջանի կազմից դուրս»:

2018-ից հետո եկավ Նիկոլ Փաշինյանի «իր կետից» բանակցություններ վարելու ժամանակը: Մարդ, ով ոչինչ չէր հասկանում ոչ Ղարաբաղի խնդրից, ոչ բանակցային խնդրի նրբերանգներից, սկսեց ամպագոռգոռ հայտարարություններով հանդես գալ, մտածելով, որ ԱՄՆ-ի  Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները իրեն աջակցող հայ թերզարգացած ժեխից չեն տարբերվում:

Քանի որ Փաշինյանն երբեք որևէ կայուն սկզբունքներ չի ունեցել, մտածեց, որ նախկիններից տարբերվելու համար իրեն անհրաժեշտ է «օրիգինալ» մտքերով հանդես գալ, որպեսզի «չնմանվի նրանց»: Եվ քանի որ ուզում էր Լևոն Տեր-Պետրոսյանից «ավելի խաղաղասեր «թվալ, Քոչարյանից «ավելի ղարաբաղցի», իսկ Սերժ Սարգսյանից «ավելի արևմտամետ», նրա գլխի մեջ սկսվեցին  զարգանալ խիստ իրարամերժ գաղափարներ:

Բայց ամենակարևրն այն էր, որ Փաշինյանին թվում էր, թե հայրենասիրությունը դա զգայական բիզնես է, որն վաճառում են քաղաքական գործիչները, ազգին դուր գալու համար: Եվ դա քանի որ, իր կարծիքով այդպես է, ապա ի՞նչն էր խանգարում, որ նա ծաղրեր միջնորդներին, նշեր, թե չի բանակցելու, քանի դեռ ԼՂՀ ներկայացուցիչը բանակցային սեղանին չի նստած: Այս ամենի վերջն եղավ այն, որ նա հայտարարեց, որ «Արցախը Հայաստան է և վերջ», իսկ Ալիևի հարցը կլուծեն ադրբեջանցի աշխատավոր զանգվածները:

Նրան թվաց, թե հայրենասիրությունը ունի չափման միավոր, և եթե նա ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից ավելի արմատական պահանջով ներկայանա, ապա կդառնա Արցախում ավելի սիրված, քան Քոչարյանը:

Սա շարքային խաբեբայի մտածողություն է, որի համար բոլոր գաղափարները, ազգային, դեմոկրատական, սոցիալական լոք մարդկանցից էմոցիաներ գողանալու համար բիզնեսի ձև է: Եվ ինքը՝ Փաշինյանը, դրա լավագույն «բիզնեսմենն է», քանզի լավ է ճանաչում շարքային հայ քաղքենու պահանջները:

Նման մարդիկ, սովորաբար վատ են ավարտում թե քաղաքական, և թե տնտեսական կյանքում, քանզի աճպարարը մնում է աճպարար, և կապ չունի, թե նա որ բնագավառի աճպարար է:

Այսօր, երբ Փաշինյանը հայտնվել է կոտրած տաշտակի առջև, նա կերազեր ոչ միայն Քոչարյանի, այև նույնիսկ Տեր-Պետրոսյանի տարբերակի մասին, քանզի նրան պարտադրում են, որ խոստովանի որ մինչ այսօր խաբեությամբ է զբաղված եղել և ստիպված աղերսում և բանակցում է  ադրբեջանցիներից «բոլոր տարածքներն իր  իշխանության պահպահման դիմաց» բանաձևը կյանքի կոչելու համար:

Մնում է հասկանալ, թե ինչպիսին է լինելու հայ ժողովուրդի արձագանքը, որին, ի դեպ ուշի ուշով հետևում է նաև միջազգային հանրությունը, որպեսզի իր հերթին հասկանա իր համար ինչ է իրենից իրականում ներկայացնում հայ ժողովուրդը:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>