Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Նիկոլ Փաշինյանը մնաց իր իսկ կողմից առաջացրած «բումերանգի էֆեկտի» տակ

Հայտնի է, որ հասարակ կյանքում, ինչպես նաև մեծ քաղաքականության մեջ, գործում է, այսպես կոչված «բումերանգի էֆեկտ» կոչվող օրենքը:  Ավստրալացի աբորիգենների կողմից ստեղծած այդ գործիքը, կոր մահակի տեսքով, որը վերադառնում է այն նետողին, վաղուց դարձել է  խաղի կանոն կյանքի գրեթե բոլոր բնագավառներում և հատկապես քաղաքականության մեջ:

Դրա համար էլ լուրջ գործիչների մեջ հայտնի է հետևյալ ասույթը. «Եթե ուզում ես քեզ լավ վերաբերվեն, այդպես վարվիր ուրիշների հետ: Իսկ ստորություն կամ աննշան կեղտոտ հնարքներ գործելիս պետք չէ հույս դնել բարի և ջերմ վերադարձի վրա»:

Ցավոք սրտի, Նիկոլ Փաշինյանը այդ լուրջ գործիչների շարքից չէ, ճիշտ հակառակը: Նա թեև մի պահ կուռք դարձավ սեփական երկրում, սակայն այդպես էլ մնաց անհավատ, տգետ  և անսկզբունքային:

Հենց դրա պատճառով էլ, այդ նույն բումերանգի էֆեկտի օրենքի համաձայն այսօր նա ստանում է այն, ինչը ժամանակին նետում էր ուրիշների վրա:

Նա հեգնում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին, վիրավորում նրանց, հետո ստացավ իսկական նվաստացում նրանց կողմից: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքից ցույց էր տալիս իր դժգոհությունը, մերժում էր բանակցել առանց Արցախի ներկայացուցչի, այսօր աղաչում է, որ այդ հարթակի գոնե մի մասը վերադառնա: Իր քաղաքական հակառակորդներին անվանում էր թալանչիներ, հանցագործներ, մարդասպաններ, այսօր նրան հանրության մեծ մասը հռչակել է հենց այդպիսին: ժամանակին ծաղրում էր երկրի նախկին նախագահներին, այսօր ամաչում է դրա մասին խոսել, քանզի երես չունի որևէ բան խոսել:

Մեղադրում էր, որ նախկինները թալանում էին բանակը, այսօր իրեն և իր ընկերներին են մեղադրում ասֆալտի գործի թալանի մեջ, իսկ բանակն այն աստիճանի է փլուզված, որ ամոթ է խոսել բանակում ելակի բացակայության մասին: Ժամանակին գինովցած  պարում էր Շուշիում, գազազեցնելով ադրբեջանցիներին, որ հետո այն կորցրած ստիպված հայտարարեր, որ  Շուշին դժգույն  ու դժբախտ քաղաք էր:

Հետո հայտարարեց, որ «Արցախը Հայաստան է և վերջ», դուր գալու համար շարքային քաղքենի ղարաբաղցուն, որ հետո այդ նույն ղարաբաղցուն անտուն թողներ և հետո փաստացի հայտարարեր, որ «Արցախը Ադրբեջան է և վերջ»:

Վերջապես քաղաքական գլխապտույտի մեջ հայտնվելով հայտարարեց, թե «Ալիևի հարցը պիտի լուծի ադրբեջանական փողոցը», որպեսզի այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իրեն պատասխանի, որ «քո հարցը կլուծի հայաստանյան փողոցը»:

Երբևէ պատմության մեջ դժվար է հիշել այսպիսի անգետ մարդ, գործիչ, ինչպիսին Նիկոլ Փաշինյանն է:

Նա իր թերզարգացվածության պատճառով ողբերգության մեջ է գցել ոչ միայն իրեն, այլև Հայաստանին, լրջագույն վտանգի տակ դնելով մեր ժողովրդին, այն էլ այսպիսի բարթ աշխարհաքաղաքական իրավիճակում:

Այսքանից հետո, մարդ պիտի տարրական խիղճ ունենա և հեռանա քաղաքական ասպարեզից, որպեսզի վերջնական ողբերգության պատճառ չդառնա 2500 տարվա պատմություն ունեցող ժողովրդի համար, որին այդ աստիճանի վնաս է հասցրել ընդամենը չորս տարվա ընթացքում:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>