Սահմանադրության նախագիծն ինձ ուղարկել են, բայց ՔԿՀ-ն ինձ չի տվել, ասել են՝ արգելված է. Ռոբերտ Քոչարյան Երևանը ռեզինից չէ, որ օրեցօր բուսնող շենքերին դիմակայի Փաշինյանն անձա՛մբ է հանձնարարել, որ ինձ զրկեն մանդատից. Սոնա Աղեկյան
«Զանգեզուրի միջանցքը» նոր հնարավորություններ կստեղծի Թուրքիայի և թյուրքական աշխարհի միջև. Էրդողան «Սահմանադրական աֆյոռա» Նիկոլը տանում է արտահերթ ընտրությունների՝ անկանխատեսելի հետևանքներով․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Մյունխեն 2... Ադրբեջանը՝ Ֆրանսիային. Փաշինյանից ավելին մի աջակցեք Հայաստանին Ինչո՞ւ են Ադրբեջանն ու Փաշինյանը զայրացած Քրիստոնեական համերաշխության միջազգային (CSI) կազմակերպության նախագահ՝ Ջոն Այբների վրա Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը կոշտ է արձագանքել TRIPP նախագծի մեկնարկին Սահմանադրական փոփոխությունների օրակարգը լեգիտիմ չէ Բաքվում ցնծում են՝ Հայաստանին «սահմանադրորեն» կզացնելու առթիվ Իշխանությունն Ալիևի ճաշակով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի գնալու համար համապատասխան քվե չի ստացել Պատերազմ Արցախում
Մոտ մեկ ամսից ավելի կա՛մ կանգնած եմ եղել, կա՛մ պառկած, նստելու տեղ չի եղել, սա նորմա՞լ է․ Ռոբերտ Քոչարյան Սահմանադրության նախագիծն ինձ ուղարկել են, բայց ՔԿՀ-ն ինձ չի տվել, ասել են՝ արգելված է. Ռոբերտ Քոչարյան «Զանգեզուրի միջանցքը» նոր հնարավորություններ կստեղծի Թուրքիայի և թյուրքական աշխարհի միջև. Էրդողան Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների միջև եղբայրական հարաբերությունները խորը պատմական արմատներ ունեն. Եզրաս սրբազան Ինձ թվում է իրավապահ համակարգում շնչելուց էլ են վերև զանգում, տեսնեն՝ շնչեն, թե արտաշնչեն․ Բագրատ Միկոյան «Սահմանադրական աֆյոռա» ՔՊ պետից առաջ, նրա փոխվարչապետ Գրիգորյան Մ.-ն մեկնել է իրենց կողմից այդքան չսիրելի Մոսկվա Ահազանգ ունենք, որ խոզերի անկման օջախ կա նաև Արտաշատում, ճշտում ենք. Հայկական խոզաբույծների միության նախագահ Ա՛յ սա արդեն իսկապես լուրջ է. չնայած, որ շնորհանդեսը բավականին ծիծաղելի էր. դուրս էին բերել ցեխի մեջ երկու տրակտոր ու մեկ բուլդոզեր. Արման Աբովյան Կրեմլում չեն վստահում Փաշինյանին. Տիգրան Քոչարյան Օդի ջերմաստիճանը կնվազի. տեղումներ կլինեն Համատեղ զեկույց՝ Արցախում հայկական հետքի ոչնչացման և Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի իրացման խոչընդոտների մասին Աբսուրդ՝ դատարանում․ դատավորը Սոֆյա Հովսեփյանին պարտադրում է ապացուցել, որ ընդդիմությանն է ընտրել Նոր Սահմանադրության շուրջ իշխանությունները հայտնվել են անսպասելի իրավիճակում․ ընդդիմության գրոհը խառնել է նրանց ծրագրերը․ «Ժողովուրդ» «Հանճարեղ օպերացիա... մի 10 օրվա մեջ մի 400 միլիարդ դրեցին գրպանները» Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում․ ովքեր են նրանք և ինչով են հայտնի․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են «Հրապարակ»․ Նախաբանն ալիևյան է, մնացածը՝ նիկոլական Ակնհայտ է՝ Փաշինյանը ազատ մամուլի և վերլուծաբանների նկատմամբ ճնշումներին նոր թափ է հաղորդել. նպատակն է լռեցնել. Սևակ Հակոբյան Նիկոլը տանում է արտահերթ ընտրությունների՝ անկանխատեսելի հետևանքներով․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) «Դաս քաղեք Հորմուզի նեղուցից». Թեհրանն այլևս չի ակնարկում, այլ նախազգուշացնում է Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ» Երևանը ռեզինից չէ, որ օրեցօր բուսնող շենքերին դիմակայի Ֆուբոլային «խոպանը», Դենիսի «պատրաստակամությունն» ու ՀՖՖ-ի «պետական գաղտնիքը». «Փաստ» Փաշինյանն անձա՛մբ է հանձնարարել, որ ինձ զրկեն մանդատից. Սոնա Աղեկյան Մյունխեն 2... Ադրբեջանը՝ Ֆրանսիային. Փաշինյանից ավելին մի աջակցեք Հայաստանին Ինչո՞ւ են Ադրբեջանն ու Փաշինյանը զայրացած Քրիստոնեական համերաշխության միջազգային (CSI) կազմակերպության նախագահ՝ Ջոն Այբների վրա Անձամբ իմ և մեր թիմի անունից ևս մեկ անգամ հաստատում եմ՝ անկախ բոլոր բռնաճնշումներից, օտարի թելադրած Սահմանադրությունը չի՛ ընդունվելու. Սամվել Կարապետյան Դեսպանականչ...

Տապակվել 42 և ավելի ջերմաստիճանի տա՞կ, թե՞ դադարեցնել աշխատանքները

«Իրավունքը»  գրում է. «ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն օրեր առաջ զգուշացրեց, որ օդի առավելագույն բարձր ջերմաստիճան կգրանցվի օգոստոսի 6-ին և 7-ին՝ հասնելով մինչև 41 աստիճանի, իսկ ցածրադիր վայ­րերում հնարավոր է նաև՝ 42 աստիճանի: Լեռնային գոտիներում և Լոռիում ջերմաստի­ճանը կլինի՝ 36, Տավուշի հովտային գոտիներում 39 աստիճան, Մեղրիում, Ագարակում նույնպես հնարավոր է դիտվի 41-42 աստիճան տաքություն: Թե արդյոք այսպիսի ջեր­մաստիճանի տակ ժամանակը չէ, որ Հայաստանն անցնի արտակարգ ռեժիմի և դադա­րեցնի աշխատանքները՝ խնայելով աշխատուժին, մանավանդ որ նման համակարգ գոր­ծում էր նաև խորհրդային տարիներին, «Իրավունքը» հետաքրքրվեց Հայաստանի գոր­ծատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանից:

Եթե համեմատում ենք խորհրդային տարիների հետ, պետք է նաև արձանագ­րենք, որ հիմա մոտեցումը մի քիչ ուրիշ է: Այն ժամա­նակ Խորհրդային Միու­թյունն էր պլանավորում ինչպես աշխատել, իսկ հի­մա շուկայական հարաբե­րություններն ու բիզնեսն է որոշում: Միևնույն ժամա­նակ, նշենք, որ ոչ մի արտադրամասում, ոչ մի աշխատասենյակում 42 աստիճան ջերմաս­տիճան չկա: Այսինքն՝ պետք է հաշվի առնենք, որ դրսում թեպետ ջերմությունը 42 աստիճան է, բայց շենքերում, օֆիսներում, արտադրամասերում հովացնող սարքերի շնորհիվ երբեք 42 աստիճան չի լինում: Դրա համար հիմնա­կանում աշխատանքները դադարեցնելու խնդիր չկա: Այս հարցը, թերևս, ավելի շատ վե­րաբերում է այն արտադրամասերին, որտեղ ջերմային պայմաններում մշակումներ են անում, բայց իրենք էլ ամառ-ձմեռ այդ պայմաններում աշխատում են ու դրա համար հա­վելյալ վճար են ստանում:

-Բայց չէ՞ որ մինչև աշխատանքի վայր հասնելը, արդեն իսկ աշխատողը գտնվում է 42 աստիճան ջերմաստիճանի տակ...

-Այդ տրամաբանությամբ՝ առաջին հեր­թին պետք է կանգնեցնենք տրանսպորտային միջոցների աշխատանքը: Թող մարդիկ միայն օգտվեն մետրոյից, որովհետև այնտեղ հով է, մնացած բոլոր տրանսպորտները, որոնք աշ­խատում են արևի տակ, հատկապես շոգ ժամերին պետք է չաշխատեն, որովհետև, օրինակ, Եվրոպայում, Վրաստանում և այլուր տրանսպորտում կա սառեցման համակարգ, իսկ Հայաստանում՝ ոչ: Մեզ մոտ գրեթե չկան ավտոբուսներ, երթուղային տաքսիներ, որոնք ունեն օդորակիչներ, անգամ սովորական տաք­սիներում միշտ չէ, որ լինում են: Այսինքն՝ այնտեղ ջեր­մաստիճանը հաստատ կարող է 40 էլ լինել, 42-ից ավել էլ լինել: Իսկ ուղևորը կարող է վատ զգալ, ճնշում ունենալ, գիտակցությունը կորցնել: Բայց, եկեք ընդունենք, որ մեր տնտեսությունը, մեր միջավայրը պատրաստ չէ դրան, և այս թեման կտրուկ շոշափելը այդ­քան էլ տեղին չէ:

-Ամեն դեպքում, չե՞ կարծում, որ այս օրե­րին գոնե պետք է դադարեցվեն ճանապարհա­շինության վրա և, ընդհանրապես, շինարա­րությամբ զբաղվող ընկերությունների աշխա­տանքները:

-Այս դեպքում, իհարկե, համաձայն եմ, որոնց համար պետք է բացառություն լինի, որովհետև նրանք աշխատում են հենց արևի տակ: Պատկերացրեք, որ արևի տակ պիկ ժամերին կլինի 50 և ավելի աստիճան ջեր­մություն: Դա շատ վտանգավոր է առողջու­թյանը, ուստի՝ գործատուները նրանց կամ պետք է հավելյալ վճարեն, կամ այդ ժամերին դադարեցնեն աշխատանքները, կամ էլ արևի տակ, ուղղակի, չաշխատեն:

Առավել մանրամասն՝ «Իրավունքը» թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>