Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

6-կետանոց Նիկոլ Փաշինյանը․ նա Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում

Երբ Ադրբեջանը հրապարակեց իր 5–կետանոց սկզբունքները, որոնք պետք է ընկած լինեն հայ–ադրբեջանական, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի հիմքում, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դրանք ընդունելի են պաշտոնական Երևանի համար։

Երբ Հայաստանը ոչ հրապարակային պատասխանեց Ադրբեջանին իր 6–կետանոց տեքստով, Ալիևն Ադրբեջանի արտգործնախարարի շուրթերով ծաղրեց Նիկոլ Փաշինյանի ուղարկած նամակը։ Վերջինիս այլ բան չէր մնում, քան հանրայնացնել 6–կետանոց իր պատկերացումները՝ զուգահեռաբար փորձելով ներքին լսարանին մոլորեցնել, թե իբր կռիվ է տալիս Արցախի համար։ 

Նիկոլական կետերի նեղացկոտ, հեղհեղուկ, մանկամիտ, անգրագետ, անհեթեթ, միջազգային ներկա կոնյունկտուրան չընկալող մասերը մի կողմ դրած անդրադառնանք Արցախին վերաբերող կետին։

«Հայկական կողմի համար հիմնարար է Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների և ազատությունների հարգման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հարցերը»։ Սա՛ է Նիկոլ Փաշինյանի առաջարկը Բաքվին։

Այս առաջարկը նշանակում է Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում։ Սա ամբողջությամբ բխում է կարգավիճակի նշաձողի իջեցման փաշինյանական քարոզից։ 

Փաշինյանն առաջարկում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը բխեցնել հայերի անվտանգության, իրավունքների ու ազատությունների ապահովումից, ինչը նշանակում է, որ Փաշինյանի համար ընդունելի կարող է լինել Արցախն Ադրբեջանի կազմում լինելը, եթե, օրինակ, Ալիևը երդվի կամ թղթի վրա երաշխիքներ տա, որ հարգված կլինեն Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու ազատությունները, նրանք կլինեն անվտանգ։ 

Փաշինյանի այս առաջարկի կյանքի կոչման դեպքում Արցախը կհայաթափվի։ Լավագույն դեպքում՝ նախիջևանյան տարբերակով։

Ի դեպ, ՀՀ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները հրաժարվել են հայտարարել, որ իրենք բացառում են հակամարտության վերջնական լուծման որևէ տարբերակ, երբ Արցախը կհայտնվի Ադրբեջանի կազմում։ 

Ճիշտ հակառակը՝ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Ալեն Սիմոնյանը, Արմեն Գրիգորյանը և ՔՊ–ական մի շարք պատգամավորներ չեն բացառել տարբերակ, երբ Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում (եթե բացառում են, ապա թող ուղիղ հայտարարեն այդ մասին ու նշեն այն կարմիր գծերը, որոնցից այն կողմ հայկական կողմը չի զիջելու և՛ հայ–ադրբեջանական, և՛ հայ–թուրքական հարաբերություններում)։ Փաշինյանի 6–կետանոց առաջարկներում հենց այդ տարբերակն է ամրագրված։ 

Մեր երկրի համար նվաստացուցիչն այն է, որ անգամ այս կապիտուլյացիոն բնույթի նամակն է ծաղրի արժանանում Ադրբեջանի կողմից։ Մեր թշնամիները հաշվել են Փաշինյանի ատամները, դրա համար էլ ծաղրում են Հայաստանին ու Արցախին։ Ու այդպես կլինի այնքան ժամանակ, քանի դեռ պարտության ու նվաստացման խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանն է աշխարհում ներկայացնում Հայաստանն ու Արցախը։

ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>