Չալաբյանը կալանավորվել է ՔՕ-ի այնպիսի հոդվածով արարքի համար, որը հուլիսի 1-ից այլևս պատժելի չէ
Դիտել նաև
Ավետիք Չալաբյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
«Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել»․ Վարազդատ Հարությունյան
«7-8 հոգով եկան, բոլորս քնած էինք». Ավետիք Չալաբյանի կինը մանրամասներ է հայտնում
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
«Այդքան համարձակություն չունեն, որ ինքնուրույն այդ քայլին գնային»․ Ավետիք Իշխանյան
Ավետիք Չալաբյանի նկատմամբ քրեական հետապնդումը և կալանավորումը տեղի են ունեցել ակնհայտ սադրող ձայնագրության հիման վրա, որի ապացուցողական նշանակությունը և թույլատրելիությունը խիստ կասկածների տեղիք են տալիս:
Ընդ որում, նա երկու ամսով կալանավորվել է Քրեական օրենսգրքի այնպիսի հոդվածով նախատեսված արարքի համար, որը 2022 թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող Քրեական օրենսգրքով այլևս պատժելի չի լինելու:
Հետևաբար, Ավետիք Չալաբյանը պետք է անհապաղ ազատ արձակվի:
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի ֆեյսբուքյան էջից

