Ռուսաստանը պատրաստ է առաջինը կիրառել միջուկային հրթիռներ. Պետդումայի պաշտպանության hարցերով հանձնաժողովի փոխնախագահ
Ռուսաստանը պատրաստ է առաջինը կիրառել միջուկային հրթիռներ, եթե երկրի գոյությանը իրական վտանգ սպառնա։ Այս մասին URA.RU-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Պետդումայի պաշտպանության hարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Ժուրավլյովը։
«Ռուսաստանը կարող է առաջին միջուկային հարվածը հասցնել: Դա տեղի կունենա, եթե սպառնալիք լինի Ռուսաստանի Դաշնության գոյությանը»,-պարզաբանել է Ժուրավլյովը։
Ավելին, ըստ նրա, այսօր ԱՄՆ-ն ամեն ինչ անում է Երրորդ համաշխարհային պատերազմը սկսելու համար։
«Պարզապես ոչ իրենց տարածքում: Այդուհանդերձ, նրանք կփորձեն գործը չհանգեցնել միջուկային հարվածների, բայց կփորձեն ամբողջ Եվրոպան ներքաշել Ռուսաստանի հետ հակամարտության մեջ, բորբոքել իրավիճակը Ասիայում։ Նրանք կկարողանան իրենց բոլոր խնդիրները վերագրել պատերազմին, ինչպես արդեն արել են Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում. նրանք իրենց ճգնաժամից դուրս եկան միայն Եվրոպայի պատերազմի շնորհիվ»,-ասել է պատգամավորը։
Աղբյուրը՝ tert.am