Մենք մտահոգված ենք ՀՀ-ում ակցիաների ժամանակ քաղաքացիների նկատմամբ բռնություններով․ Freedom House
NEWS.am-ը գրում է. Մեզ մտահոգում է Հայաստանում տեղի ունեցող ցույցերի ժամանակ լրագրողների, հասարակական գործիչների եւ հասարակ քաղաքացիների դեմ կիրառվող բռնությունը: Այս մասին ասվում է Freedom House հասարակական կազմակերպության Twitter-ում հրապարակված հաղորդագրության մեջ:
«Կոչ ենք անում բնակիչներին խաղաղ իրականացնել իրենց հիմնարար իրավունքի դրսեւորումը, իսկ ոստիկանությանը կոչ ենք անում զերծ մնալ անհավասար ուժի կիրառումից: Հայաստանի իշխանությունները եւ ընդդիմությունը պետք է հարգեն ժողովրդավարական եւ իրավապաշտպան ինստիտուտների, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության եւ ԶԼՄ-ների անխափան գործունեությունը, որն անհրաժեշտ է քաղաքացիների իրավունքների ապահովման համար՝ ժողովրդավարական սկզբունքների համաձայն»,- ասվում է :
(1/2) We are disturbed by violence taking place during protests targeting journalists, public figures, and ordinary citizens in #Armenia. We appeal to the people to exercise their fundamental rights peacefully and call on the police to refrain from using disproportionate force.
— Freedom House (@freedomhouse) May 13, 2022
(2/2) The Armenian authorities and the opposition must respect the unobstructed functioning of democratic and human rights institutions, including civil society and the media, necessary to guarantee the rights of all citizens in the line with democratic norms and standards.
— Freedom House (@freedomhouse) May 13, 2022

