Կտրել են Փաշինյանի արձանի գլուխը՝ այն փոխարինելով Թուրքիայի դրոշով
Դիտել նաև
ՔՊ-ական կադրերին բարձր աշխատավարձով աշխատանքի են տեղավորում
«Իրավունք». «Կասեմ, որ նաժիմի տակ էին դրել, ուրիշ ելք չունեի»
Մարտունի համայնքի ղեկավարն ու եղբայրը պետության հաշվին բիզնես են դնում
Երեւանում հատուկ են պատրաստվում. Նոր հնարքներ են մտածում
Փոխնախարար Նանուշյանը պասիվացել է հեգնանքի տեսանյութից հետո
Անցնած գիշեր քաղաքացիները կրկին կտրել են Նիկոլ Փաշինյանի՝ Իջևանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու մոտ գտնվող արձանի գլուխը: Քաղաքացիները, չընդունելով Փաշինյանի թուրքամետ և պետականակործան քաղաքականությունը, գլխի փոխարեն արձանի վրա տեղադրել են Թուրքիայի դրոշը՝ հայտնում է Yerkir.am-ը:
Ըստ տեղեկություների՝ վաղ առավոտյան, երբ Փաշինյանի արձանն իջևանցիներին է ներկայացել ոչ թե Փաշինյանի գլխով, այլ Թուրքիայի դրոշով, Փաշինյանի հարազատ եղբայր Արտակ Փաշինյանը (Սիփան Փաշինյանի հայրը) շտապել է խայտառակված արձանը պատել ծածկոցով:
Հայտնենք, որ սա արդեն Փաշինյանի արձանի գլխատման արդեն 3-րդ դեպքն է. առաջինը տեղի էր ունեցել Գյումրիում, 2-րդը՝ Իջևան քաղաքի մուտքի մոտ:

