Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման. փաստաբան Ոչ թե խոստանալ, այլ բացատրել Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով 6 զոհ կա, որոնցից 2-ը՝ երեխաներ են
11
Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է ԲՀԿ համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը (ուղիղ) Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի Պատերազմ Արցախում
Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման. փաստաբան Ոչ թե խոստանալ, այլ բացատրել ՔՊ վարչության անդամը ՔՊ–ի նախընտրական փիառ է անում ՀԷՑ–ի սեփականատերերի հաշվին. ՀԷՑ Վերահսկողական կոմիտե Ինչո՞ւ է ՀՀ-ում ՌԴ դեսպանը գնացել ԿԸՀ. Հովակիմյանի պարզաբանումը Այսօրվա Հայաստանում կա քաղաքական էլիտայի ճգնաժամ. քաղաքագետ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով 6 զոհ կա, որոնցից 2-ը՝ երեխաներ են Ու՞ր են գնում և ինչի՞ն են ծառայում Երևան քաղաքի բյուջեից հատկացումները (տեսանյութ) Գլխավոր դատախազը մերժել է 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը վերացնելու միջնորդությունը Հեռո՛ւ պահեք ձեր պիղծ ձեռքերը Հայոց Եկեղեցուց. հոգևոր իշխանությունը ձեր խելքի բանը չէ. հայտարարություն Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում 2026 թվականի մարտը ամենատեղումնառատ էր Հայաստանի համար Շիրակի մարզում վթարի հետևանքով կա 6 զոհ, 3 վիրավոր Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Մեր առաջարկած Հայաստանը պետք է լինի փոխադարձ հարգանքի, իրար լսելու, զիջելու, հանդուրժելու Հայաստան. Գագիկ Ծառուկյան «Հայաքվեն» դադարեցնում է համագործակցությունը «Միասնության թևերի» հետ. հայտարարություն ՌԴ-ի քայլերը դեռ ժուռնալն են, կինոն հետո է սկսվելու. Կարեն Քոչարյան Դատապարտյալի անվամբ բերված հանձնուքում՝ եփված մսի ոսկորների միջից, հայտնաբերել է 7 փաթեթ մարիխուանային նմանվող զանգվածով ԵՄ դիտորդներն իրենց ժամանակի մեծ մասը զվարճանքի վայրերում են անցկացնում․ «Հրապարակ» Քասախի չգործող հիվանդանոցում հրդեհ է բռնկվել Թրամփը կոչ է արել Նեթանյահուին թուլացնել Լիբանանի ուղղությամբ հարվածները՝ Իրանի հետ բանակցություններին չխոչընդոտելու համար. NBC Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Քննչական կոմիտեում միջնորդություններ են նախապատրաստվում Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը փոշմանել է Գյումրին ՔՊ չի ընտրելու Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցն եմ ավարտել․ Ծառուկյան Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է

«Շարժումը ստվերելու անհաջող և ստոր փորձ»․ Վազգեն Մանուկյան

«Արար» հիմնադրամի համահիմնադիր, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանի ձերբակալության վերաբերյալ Անկախ-ին իր տեսակետն է հայտնել Վազգեն Մանուկյանը։

-Սա բացարձակ կեղծիք է, ակնհայտ է, որ իշխանությունը չունի քաղաքական փաստարկներ վիճելու շարժման հետ և գնում է իր ստանդարտ, ճղճիմ ճանապարհով՝ մեղադրել դիմացիններին փող բաժանելու, թալանի և այլնի մեջ, այսինքն իր ստանդարտ խոսակցությունները։

Իսկ Ավետիք Չալաբյանի դեպքում այնքան անհեթեթ է այդ մեղադրանքը, որ նույնիսկ անհնար է նման բան երևակայել։ Ես Ավիկին ճանաչում եմ մանկուց։ Իր ընտանիքը, իր ծնողները բարձր մտավորականներ են՝ ֆիզիկոսներ, բժիշկներ, հայրենասեր մարդիկ, որոնք դեռ խորհրդային տարիներից սկսած պայքարել են հանուն Հայաստանի շահերի, հանուն հայ ժողովրդի։ Ինքը՝ Ավետիքը, դեռ դպրոցից սկսած համարվում էր «վունդերքինդ», հետո փայլուն ուսանող էր, փայլուն ավարտեց համալսարանը, երկար ժամանակ աշխատել է համաշխարհային ամենամաքուր, հզոր կազմակերպություններից մեկում՝ «Մաքենզի» միջազգային խորհրդատվական ընկերությունում, որտեղ բարձր դիրք է ունեցել, հետազոտել է համաշխարհային տնտեսական տարբեր ծրագրեր և այլն։

Հայաստանի հետ կապված նա միշտ ազգային մեծ ծրագրեր ու գաղափարներ ուներ։ «Արար» հիմնադրամը, որի հիմնադիրներից է նաև Ավետիքը, լուրջ ծրագրեր է իրականացրել հատկապես բանակի հետ կապված, հայրենադարձության հետ կապված, և հիմնադրամի նպատակը Հայաստանը զարգացնելն ու հզորացնելն է։  

Ավետիք Չալաբյանը նաև միշտ պայքարել է կոռուպցիայի, ընտրություններին փող բաժանելու և նման երևույթների դեմ։ Ու հիմա այդ արժեքները կրող մարդուն ներգրավել գումար բաժանելու այդ կեղծ պատմության մեջ՝ դրանով փորձելով ստվեր գցել շարժման վրա, ուղղակի անհաջող և ստոր փորձ է։

Ինչպես երևում է, իշխանությունը բավականին մեծ տագնապի մեջ է և արդեն ձեռքը գցում է փրփուրներին։ Դրա մասին են վկայում նաև վերջին օրերին ընդդիմադիրների շրջանում տեղի ունեցող մյուս ձերբակալությունները, կալանավորումներն ու ահաբեկումները։

Բայց որքան էլ իշխանությունը փորձի կեղծիքով, շանտաժով ու մանիպուլյացիաներով վարկաբեկել շարժումը, միևնույն է, չի կարող կանգնեցնել այն հազարավոր հայրենասեր ու ազնիվ երիտասարդներին, որոնք պայքարում են Հայաստանի ու Արցախի ապագայի համար։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>