ՀՀ ԱԳՆ. Աբխազիայի ռազմաբազայում տեղի ունեցած պայթյունից տուժածների շրջանում հայեր չկան
Աբխազիայի հայ համայնքից ստացված տեղեկության համաձայն՝ Աբխազիայի ռազմաբազայում տեղի ունեցած պայթյունից տուժածների շրջանում հայեր չկան:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:
Հիշեցնենք, որ Աբխազիայի Գուդաուտայի շրջանում տեղակայված պաշտպանության նախարարության ռազմական պահեստում պայթյուն է որոտացել․ երկու ռուս կին է զոհվել։
Zham.am

