Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովի առաջին նիստը
Դիտել նաև
Խաղի գինը լինելու ենք մենք՝ Հայաստանի Հանրապետությունը. Ավետ Ադոնց (տեսանյութ)
Փաշինյանը թող հրապարակի քարտեզները՝ կոորդինատներով. Արամ Օրբելյան
Գործակալներն իրե՛նց շարքերում են. բոլոր ուժային կառույցներն իրենց ձեռքում են, թող բռնեն. Հայկ Մամիջանյան
Մենք մեր հողը չենք ծախում. Կիրանցի բնակիչները դժգոհ են դելիմիտացիայի արդյունքներից
...Իսկ նրանք այս ընթացքում «գլուխները կախ» ձևում ու կտրտում են երկիրը
Հաջորդ շաբաթ Մոսկվայում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման, սահմանագծման և սահմանների անվտանգության հարցերով հանձնաժողովների առաջին նիստը։ Ռիա-Նովոստի գործակալության հաղորդմամբ՝ Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ այդ մասին ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Միրզոյանի փոխանցմամբ՝ այն կանցկացվի մայիսի 16-17-ը՝ կոմունիկացիաների ապաշրջափակման աշխատանքային խմբի նիստի հետ միասին:
Սահմանազատման հանձնաժողովը հայկական կողմից գլխավորելու է փոխվարչապետը. մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Մհեր Գրիգորյանը։