Մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Դուշանբեում մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումը։ Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Մայիսի 12-ին Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը մեկնել է Դուշանբե` մասնակցելու ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։ Արարատ Միրզոյանն այսօր նաև երկկողմ հանդիպում է անցկացրել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։