Կոկորդիլոսագետը․ երբ կոկորդիլոսը դառնում է թռչուն (տեսանյութ) Եթե ուզում եք հասկանալ՝ իրականում ինչ է ուզում ասել Փաշինյանը, իջեցրեք հեռուստացույցի ձայնը․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Դավիթ Մինասյանին տեղափոխել են Նաիրի ԲԿ, շնչաhեղձություն ունի, եղունգները սկսել է սևանալ. փաստաբան
5
Նիկոլին՝ վամպիրի նման, մարդ է պետք, որ էներգիան խլի․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Սերժ Սարգսյանը բացատրեց, թե ինչու են որոշել չմասնակցել առաջիկա ընտրություններին Գագիկ Ծառուկյանն այցելել է Նոր Խարբերդ, Արևաբույր, Նորամարգ և Ռանչպար գյուղեր (տեսանյութ) Հարկային և քաղաքական տեռոր․ Նիկոլ Փաշինյանը սադրում է Ռուսաստանին ու ՀՀ քաղաքացիներին (տեսանյութ) «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամները՝ Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ, հանդիպել են Գագիկ Ծառուկյանի հետ Եթե այս իշխանությունը մնա՝ թուղթ չեն ստորագրի, բայց 300 000 ադրբեջանցի կգա Հայաստան. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Փաշինյան Նիկոլի արկածախնդրությունը կարող է շատ ծանր նստել մեր պետության վրա Իշխանությունը պահելու համար ամբողջ Հայաստանն են ռիսկի տակ դնում. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Նիկոլի արցախատյացությունը հիվանդագին դրսևորումներ է ստանում. Արցախի դրոշը «Փառքի անկյունից» հեռացնել հրաժարվելու համար դպրոցի տնօրենն ազատվել է պաշտոնից Դպրոցական քաղբանտարկյալի հարազատների և դասընկերների ակցիան Պատերազմ Արցախում
ՀՀԿ-ն չի մասնակցում այս ընտրություններին Ահազանգ՝ Էրեբունի վարչական շրջանից (տեսանյութ) Վարչական ռեսուրսի հերթական չարաշահումը ՔՊ-ից Փաշինյանի համար վերընտրվելը կյանքի հարց է Կառավարման ամբողջական գործընթացներից մինչև անվտանգություն. հանքարդյունաբերության թվային ապագան Ուսուցչուհին Փաշինյանին սխալ է ներկայացրել Նյուտոնի առաջին օրենքը Նիկոլին՝ վամպիրի նման, մարդ է պետք, որ էներգիան խլի․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Կոկորդիլոսագետը․ երբ կոկորդիլոսը դառնում է թռչուն (տեսանյութ) Ասա՝ ով է քո անվտանգության երաշխավորը, ասեմ, թե ով ես դու «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը չի առաջադրվելու ԱԺ ընտրություններին. «Կոչ ենք անում քվեարկել «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին» Սերժ Սարգսյանը բացատրեց, թե ինչու են որոշել չմասնակցել առաջիկա ընտրություններին Գագիկ Ծառուկյանն այցելել է Նոր Խարբերդ, Արևաբույր, Նորամարգ և Ռանչպար գյուղեր (տեսանյութ) Երկրաշարժ Վանում. այն զգացվել է Երևանում, Շիրակի և Արարատի մարզերում՝ 2 բալ ուժգնությամբ Քանաքեռ ՀԷԿ–ում ջրահեղձ եղած քաղաքացիներից մեկի մարմինը րոպեներ առաջ հայտնաբերվել է Ռուսաստանում «բացատրական աշխատանք» են տանում ռուսաստանաբնակ բիզնեսմենների հետ «Որ 283 հոգանոց ցուցակ ես հրապարակել, քանի՞սն է պատգամավոր դառնալու»․ Ոսկան Սարգսյան Հարկային և քաղաքական տեռոր․ Նիկոլ Փաշինյանը սադրում է Ռուսաստանին ու ՀՀ քաղաքացիներին (տեսանյութ) Եթե ուզում եք հասկանալ՝ իրականում ինչ է ուզում ասել Փաշինյանը, իջեցրեք հեռուստացույցի ձայնը․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամները՝ Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ, հանդիպել են Գագիկ Ծառուկյանի հետ Վաղարշապատում Նիկոլն ու իր սրտի քաղաքապետը նույն մանկապարտեզը երկու անգամ են վերաբացել (տեսանյութ) ՔՊ-ն գլուխ է գովում, թե խաղահրապարակներ է կառուցում, փոքրիկ երևանցիները խաղահրապարակ են խնդրում (տեսանյութ) Եթե այս իշխանությունը մնա՝ թուղթ չեն ստորագրի, բայց 300 000 ադրբեջանցի կգա Հայաստան. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Դավիթ և Միքայել Մինասյանների քրեական վարույթը քննած քննիչ Հակոբկոխյանն ազատվել է աշխատանքից ՆԳՆ ոստիկանության հինգ ծառայող ենթարկվել են կարգապահական տnւյժի՝ ազատվելով ծառայությունից Պենտագոնն աշխատանքից ազատել է բանակի շտաբի պետին Արթուր Ալեքսանյանը դադար է վերցնում կարիերայում Փաշինյան Նիկոլի արկածախնդրությունը կարող է շատ ծանր նստել մեր պետության վրա Խաղահրապարակների կառուցումը հաճախ ձգձգվում է, իսկ առկա խաղահրապարակները չեն պահպանվում պատշաճ վիճակում Բնակիչներն ահազանգում են․ Շիրակի փողոցում այս իրավիճակն է (տեսանյութ) Դավիթ Մինասյանին տեղափոխել են Նաիրի ԲԿ, շնչաhեղձություն ունի, եղունգները սկսել է սևանալ. փաստաբան

Եթե հրաշք լինի, որն անպայման պիտի լինի, և ես էս երեխուն գրկած մտնեմ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցի, Վարդանս կվերածնվի... Դավիթ Ամալյան

Երգիչ, երգահան, ազատամարտիկ Դավիթ Ամալյանը, որի որդին եւս զոհվել է Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում, գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում.

«Տպավորություններս բավականին շատ են ու հետաքրքրությամբ' գունեղ, ևրոպայի, իմ և ընկերներիս համերգային շրջայցից, որի ավարտին մնաց մի քանի օր, բայց կուզեմ ձեզ հետ կիսվել մի շատ հուզիչ պատմությունով, որն իր ենթատեքստային ասելիքով, առավել ևս հիմա անհրաժեշտ ա։ Նախ չգիտեմ, թե ինչ անվանեմ հենց էս օրերին երկրում չլինելըս, ինչից սիրտս արդեն պայթում ա, ճակատագրի հեգնանք, թե ինչ-որ ուրիշ մի բան, բայց ասեմ, որ շրջայցի ժամանակ հանդիպածս 11 համայնքները իրենց գունաջերմով տարբեր էին և մեկը մեկից պայծառ, մի գուցե սա սուբիեկտիվ կարծիք է, որովհետև ես նաև խոսում եմ հանդիսատեսի մասին, բայց ես շնորհակալ եմ բոլորին ինձ և ընկերներիս էդքան շատ էմոցիա ու ապրումներ փոխանցելու համար...

Եթե սկսեմ շնորհակալություններս անունավորել, ամբողջ գրառումը չի հերիքի), թեպետ չեմ կարող չնշել գլխավոր մեղավորին' գրեթե ընտանիքիս անդամ դարձած Մարինա Հովհաննիսյանին, ով ինձ, էս դեպքում համոզելը մի քիչ մեղմա ասված, երևի, թե ստիպեց, որ նստեմ ինքնաթիռ, և առայսօր գտնվեմ այստեղ։ Ինչևէ անցնեմ պատմությանս... Դեռ մի քանի ամիս առաջ ևրոպայից , ավելի ստույգ Գերմանիայից (կոնկրետ քաղաքը չեմ հիշում) մի շատ հուզիչ զանգ ստացա, զանգողը էդտեղ ապրող մի երիտասարդ տղա էր, Կարո անունով, ինձ խնդրեց, որ բացեմ հեռախոսի էկրանը, որպեսզի ինձ ինչ-որ կարևոր բան ցույց տա և ասի, բացեցի տեսա մի կարգին տղա, ձեռքերին էլ երկու երևի, թե մի քանի ամսական լուսավոր երեխեք ու իրար շատ նման։

Առաջին մեր զրույցը սկսվեց «բանավեճով» որովհետև Կարոն որոշեց ինձ դիմել «պարոն»- ով, հետո իմ հաղթանակով ավարտվելուց հետո Կարոս շատ հուզված ասեց. _ Դավիթ ջան էս իմ զույգ տղերքն են, որոնցից մեկը Մոնթեն ա, մյուսը Վարդանը, քո Վարդանը Դուշմանի անվանակիցն էր, իմը արդեն Իր անվանակիցն ա...

Հիմա ինձ թվում ա, թե կարիք չկա նկարագրելու էդ պահին իմ հոգեվիճակը. և էդ հուզիչ ջերմությամբ էլ մի քիչ, կարճ, բայց շատ խորը զրույցից հետո ես ու Կարոն իրար էկրանային հրաժեշտ տվեցինք։ Երեք օր առաջ Գերմանիայի Աշաֆենբուրգ քաղաքում պիտի հանդես գայինք, եկեղեցու դահլիճում, ի դեպ ասեմ, որ շատ տպավորված եմ էդ հրաշք համայնքից, որովհետև էս համայնքը շատ նման էր երբևէ ֆիլմերի մեջ իմ տեսած հրեաների համայնքներին (լավ իմաստով). չկար կուսակցական, կամ կրոնական տարանջատումներ ու միասնական էին... Մինչ համերգը տեղեկացա, որ դրսում ինձ մարդ ա սպասում, շտապեցի դուրս կարծելով որևէ ընկերոջ, կամ բարեկամի անակնկալ հայտնվելուն, թեպետ հետո դրանք էլ եղան, բայց էդ ժամանակ Կարոն դուրս եկավ դիմացս' ձեռքերին էդ երկու արդեն իմ տեսածից հետո մի քիչ մեծացած, կապուտաչյա, լուսավոր ու ղոչ տղեքը։ Էդ երեքի հետ ողջագուրվելուց հետո, Կարոն իմ գիրկը դրեց Վարդանին, ով աննկարագրելի խորությամբ և յուրահատուկ ժպիտով սկսեց ուսումնասիրել ինձ, մենք շատ արագ ընկերացանք, իսկ Վարդանի ծնողները ասում էին, որ ի տարբերություն Մոնթեյի, ինքը շատ հազվադեպ ա ժպտում, միշտ մտքերի մեջ, ինչ-որ մի կետի նայելով, և հիմա հակառակն էր, Մոնթեն խոժոռ ու նենց մի տղավարի հայացքով նայում էր ախպորը գրկած ինձ, իսկ ախպերը շարունակում էր աչքերիս մեջ ժպտալ...

Էս երեխեքը գրեթե առանց աչք թերթելու իմ դիմացը նստած էին, էլի Մոնթեն հոնքերը կիտած, իսկ Վարդանը ժպիտով... Համերգի ավարտից հոտո Կարոն երեխեքի հետ ինձ մոտեցավ ու ես արդեն կարոտած գրկեցի Վարդանին, մենք եկեղեցու խորանում եինք կանգնած և մի տեսակ ակտուալ համարեցի Վարդանի քավորության համարձակ առաջարկ անել Կարոյին, եթե իրենք, որոշած, կամ ավանդական քավոր չունեն, Կարոն լռեց, ինձ թվաց առաջարկս դուրը չեկավ, բայց հետո ընդհատեց իր լռությունն ու ասեց Դավիթ ջան ինքը պիտի ՇՈւՇԻԻ ՂԱԶԱՉԵՑՈՑ եկեղեցում կնքվի... Բավական երկար քարացած լռելուց հետո ես հասկացա, որ, եթե հրաշք լինի, որն անպայման պիտի լինի, և ես էս երեխուն գրկած մտնեմ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցի, Վարդանս կվերածնվի... Հիմա անկեղծ ասած էս պահին, գրելիս իմ աչքերն էլ մի քիչ թրջվեցին, որովհետև դեռ հեռվում եմ, Փարիզում, դեռ մի համերգ մնացել ա, Փարիզի Ալֆոռվիլ քաղաքում, բայց ասեմ, որ մարտական տրամադրված եմ վերադառնում հրապարակ դուրս եկած ընկերներիս միանալու նպատակով, որպեսզի իրականանա Շուշին հետ բերելու առաջին քայլը, պետությունը վերականգնվի, հակապետական բանջարաբոստանային կուլտուրաները հեռանան էն ղեկից, որին չեն տիրապետում...

Ավարտս սկզբից հասարակ էր, բայց անհրաժեշտ...»

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>