Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Փաշինյանը հայտնվել է Գորբաչովի վիճակում. ի՞նչ է մեզ սպասում

Ընդհանրապես, այս երկու գործիչներին համեմատելը խիստ պայմանական պետք է դիտարկել: Քանզի նրանք թե տարբեր կենսագրություն են ունեցել, և թե տարբեր քաղաքական  ուղիներով են անցել: Սակայն նրանց միավորում է մեկ բան, նրանք երկուսն էլ ցանկանում էին բարեփոխել իրենց երկրները, սակայն փլուզման պատճառ դարձան: Սկզբում երկուսից էլ կային մեծ սպասումներ, սակայն երկուսն էլ պարզվեց դատարկախոս պոպուլիստներ էին, որոնց գործունեության արդյունքում եղան միայն փլուզումներ և պարտություններ: Զարմանալի չէր, որ ինչ-որ պահից սկսած ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը դարձավ ավելի պահանջված «դրսում», քան «ներսում»: Սակայն սկսելով զիջել «դրսին», նա վերջնարդյունքում դարձավ քաղաքական «փալաս» երկրի ներսում, և որի արդյունքում նրան սկսեցին արհամարհել և «դրսում», և «ներսում»:

Մինչդեռ սկզբում նա ընկալվում էր խորհրդային ժողովուրդների մոտ որպես «փրկիչ»:

Նույնը կատարվեց Նիկոլ Փաշինյանի հետ, նա նույնպես սկզբում «փրկչի» դերում էր, նույնիսկ փորձում էր մտնել  հանրահայտ Մոնթեի կերպարի մեջ, սակայն կարճ ժամանակ անց բացահայտվեց իր քաղաքական դատարկությունը:

Այսօր, երբ Փաշինյանի քաղաքական դատարկությունը բացահայտված է, նա փորձում է գոնե «դրսում» կապիտալիզացնել իր գործունեությունը Հայաստանի և հատկապես Արցախի հարցում զիջումների հաշվին: Սակայն պարզվում է, որ նույնիսկ այդ պարագայում զիջելով մի հարցում, նրանից «դուրսը»  սկսել է պահանջել զիջել նաև այլ հարցերում: Այդպիսին է քաղաքական տրամաբանությունը միջազգային ասպարեզում: Այսօր ադրբեջանցիները ոչ միայն արգելել են Փաշինյանին  խոսել Արցախի կարգավիճակի մասին, այլև նույնիսկ չեն հանդուրժում ցանակացած քննադատություն, այդ թվում  հումանիտար խնդիրների հետ կապված:

Այսպիսի ծայր աստիճանի նվաստացման քաղաքականություն վարել են միայն հիտլերյան Գերմանիայի պարագլուխների հետ 1945 թվականից հետո:

Այսպիսի նվաստացում դեռ ոչ մի ղեկավար չէր տեսել հետկոմունիստական շրջանում: Նույնիսկ Ադրբեջանի նախկին նախագահ Աբուլֆազ Էլչիբեյն իրեն վերջում ավելի արժանապատիվ պահեց: Նույնիսկ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ռուս-վրացական պատերազմից հետո իրեն այդպես չէր պահում, ինչպես որ այսօր իրեն պահում է Փաշինյանը:

Պարզ է, որ  Հայաստանի հանրության անսահման հնազանդությունը չի կարող փրկել Փաշինյանին, քանզի Ալիևի լկտիությունը, ինչպես ասում են, սահմաններ չունի:

Նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանն էր զարմացած Ալիևի անսահման լկտիությունով, սակայն իրականությունն է այդպիսին: Պարզապես Տեր-Պետրոսյանի նման գործիչներն այդպես էլ չհասկացան, որ Թուրքիայի և Ադրբեջանի պահվածքները էապես տարբերվում են, ասենք, Գերմանիայի, Ֆրանսիայի և այլ երկրների պահվածքից:

Հարցրեք ցանկացած ռուս կամ եվրոպացի փորձագետ թուրքագետի, և նրանք լիարժեք կբացատրեն այդ նրբությունները:

Իհարկե, վերջնարդյունքում թե Թուրքիայի, և թե Ադրբեջանի հետ պետք է նստել բանակցային սեղանի շուրջ, բայց խնդիրը կայանում է հենց նրանում, որ այդ երկխոսությունը չպիտի լինի «եղնիկի և առյուծի երկխոսություն», քանզի, ինչպես հայտնի է, բնության մեջ այդպիսի երկխոսություն չի լինում:

Այլ խնդիր է, որ հայ հանրության մեջ, գուցե  անճարությունից,  միշտ ինչ-որ հատված ձգտել է ցանկացած գնով «լեզու գտնել» հարևանների հետ, որպեսզի  այդ վտանգավոր հարաբերությունները «կառավարելի» լինեն:

Ի դեպ նույնը ժամանակին ուզում էր նաև Գորբաչովը՝ փորձելով զիջումների գնալով լավ հարաբերություններ հաստատել Արևմուտքի հետ: Թե ինչ ստացվեց իրականությունը՝ մեր աչքերի առաջ է:

Բնության օրենքները շրջանցել հնարավոր չէ: Այս դեպքում, մինչև իրական ուժ չտեսնեն, մեր հարևաններն իսկական երկխոսության չեն մտնի Հայաստանի հետ: Քանզի, օրինակ, ի տարբերություն Վրաստանի, Իրանի կամ Ռուսաստանի, նրանք միշտ համարել են, որ Հայաստանը, որպես այդպիսին չպիտի լիներ, իսկ եթե այն կա ապա այն պետք է վերանա: Դրա մասին գրեթե բացահայտ պարբերաբար հայտարարում էր Իլհամ Ալիևը: Իսկ թուրքական Իգդիրում հենց այս պահին գործում է, այսպես կոչված, «վտարանդի Արևմտյան Ադրբեջանի կառավարությունն ու պառլամենտը»: Իհարկե, դրանք այսօր Թուրքիայի օրակարգում դեռ չկան, սակայն այսօր դեռ չկան:

Հարյուր տարի առաջ Գրիգոր Զոհրապն էլ էր երազում լավ ընկերության միջոցով համոզել Թալեաթ Փաշային, որ հնարավոր է հայերի և թուրքերի խաղաղ գոյակցությունը Օսմանյան կայսրությունում: Զոհրապն անկեղծ էր իր ձգտումով, ինչպես նաև անկեղծ էր նաև Թալեաթը: Քանզի եթե հարմար իրավիճակ չլիներ, Թալեաթը չէր կատարի այն, ինչ կատարեց 100 տարի առաջ:

Այդ տեսանկյունից հայտնի մատերի կոմբինացիայով Մևլութ Չավուշօղլուն ոչնչով չի տարբերվում Թալեաթից: Պարզապես հանգամանքները դեռ թույլ չեն տալիս, որ Չավուշօղլուն կրկնի Թալեաթի արարքը:

Հիշենք, որ պատերազմից անմիջապես հետո, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գրեթե կրկնեց այդ միտքը Բաքվում՝ հղում անելով Էնվերի երազանքներին:

Նշանակու՞մ է արդյոք, որ նրանց հետ լեզու հնարավոր չէ գտնել: Պատասխանը նույնպես պարզ է: Բանակցություններն ու երկխոսությունը անհրաժեշտություն է, լավ հասկանալով, որ իրական անվտանգային միջավայրի հաստատման համար անհրաժեշտ է երկու իրար հետ շաղկապված բան, կրկին ձևավորել երկրի ներսում ուժի բռունցք և վերականգնել մեր դաշնակցային հարաբերությունները՝ չեզոքացնելու համար վերը նշված վտանգները:

Ակնհայտ է, որ Փաշինյանն իր չորս տարվա կառավարման ընթացքում բոլորիս ապացուցեց, որ ունակ չէ լուծել մեզ համար կարևոր թե առաջին, և թե երկրորդ խնդիրները: Ինչը նշանակում է, որ իր կառավարման շարունակության պարագայում մենք քայլ առ քայլ մոտենալու ենք նոր 1915 թվականի իրադարձություններին:

Պետք է ուշքի գանք, քանի դեռ մեզ համար վտանգավոր ռուբիկոնը չենք անցել: Հետո ուշ կլինի՝ դրանից բխող մեզ համար ծայրաստիճան վտանգավոր հետևանքներով:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>