Դատավորը կատարեց քաղաքական պատվեր՝ կալանավորելով 2 պատերազմների մասնակից Արսեն Մարտոյանին. փաստաբան
Դիտել նաև
Եկեղեցու բակից ձերբակալված դպրոցականները առողջական լուրջ խնդիրներ ունեն. փաստաբան
Ուղևորը ներկայացել է ԱԱԾ ծառայող ու ասել՝ Փաշինյանի հասցեին հնչեցված խոսքերի համար պատասխան կտան. փաստաբան
Ձերբակալվել է փաստաբան Ռուբեն Հակոբյանը
«Հանրային հեռուստաընկերությունը» հետևողականորեն չի լուսաբանում Արշակ սրբազանի հետ կապված այս կողմի որևէ ասելիք. փաստաբան
Վարդան Ղուկասյանին հրաժարվում են տեղափոխել հիվանդանոց և տրամադրել բժշկական օգնություն․ փաստաբան
Շիրակի մարզի դատարանի դատավոր Ավետիսյանը կատարեց քաղաքական պատվեր, կալանավորեց երկու պատերազմների մասնակից, վիրավորում ստացած Արսեն Մարտոյանին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Աբգար Պողոսյանը:
«Օպերատիվ աշխատակիցների ցուցմունքների և այլ ապօրինությունների մասին կպատմեմ լրացուցիչ։ Վերջինիս Տ.Մ. -ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդության քննարկման ժամանակ ներկայացրեցինք ինքնաբացարկ»,-նշել է նա:
Նշենք, որ դաշնակցական Արսեն Մարտոյանը մեղադրվում է Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում, քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված ավտոերթի ընթացքում, տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:

