Գլխավոր դատախազության գործողությունները պայմանավորված են իշխանության պատվերներով. Հովհաննես Խուդոյան. Տեսանյութ
Փաստաբան Հովհաննես Խուդոյանն ասում է, որ առանձին ոստիկանների կողմից ցուցարարների նկատմամբ կիրառվող բիրտ ու անհամաչափ ուժը, անհարգալից վերաբերմունքը համապատասխան արձագանք չեն ստանում, ու մեղավորները չեն պատժվում: Փաստաբանի խոսքով` սա կարող է ազդակ ծառայել մյուս ոստիկանների համար՝ բիրտ ու անհամաչափ ուժ կիրառելու: