Սա թերևս լավագույն ցուցիչն է, թե ով է պայքարում հանուն սոցիալական արդարության, ով` հանուն իրավական պետության և ով է ապապետական Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուր թաղամասում հասարակական տրանսպորտի սպասարկումը գտնվում է խայտառակ և կյանքի համար վտանգավոր վիճակում (տեսանյութ) Սանկտ Պետերբուրգում հայ համայնքի անդամները քննադատել են Փաշինյանին և բոյկոտել հանդիպումը՝ լքելով դահլիճը
24
Թրամփի թիմը բացահայտում է եվրոպական գլոբալիստների խաբեությունը և մեղադրում նրանց մեծ պատերազմ հրահրելու մեջ Քաղաքական բանտարկյալ Աշոտ Մինասյանը ոստիկանության բաժնից տեղափոխվեց Վարդաշեն ՔԿՀ Կապսի ջրամբարի շինարարությունը ևս ձախողեցին Ձեր կուսակցության ղեկավարն էր Էրդողանի գիրքը հրճվանքով գրկել, Ալիևն էլ անվանում էր՝ հարբած ծաղրածու․ Մանուկ Սուքիասյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ) Փոքրամասնության քաղաքապետն ու նրա կցորդները նոր թանկացումներ բերեցին ձեզ համար․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Ինչպես թալանել մայրաքաղաքը․ երևանցիները դարձել են ստի ու կեղծիքի զոհեր․ Անդրանիկ Թևանյան Ինչու՞ Ալիևը չմեկնեց Մոսկվա. դեկտեմբերի 28-ին ի՞նչ գրոհ են պատրաստում Նիկոլի հետ․ Բոզոյան Էստեղ ոչ մեկ ձեր ենթական չի, բայց դուք մեզ հաշվետու եք․ Մանուկ Սուքիասյանը՝ Տիգրան Ավինյանին (տեսանյութ) Երևանցուն դարձրել եք տուգանքի մատերիալ․ Մանուկ Սուքիասյանը՝ ՔՊ-ին և նրա կցորդներին (տեսանյութ) Եթե այս պահին վիժեցվի նիստը, չեն կարող նորից թանկացնել «կարմիր գծերն» ու հանրային տրանսպորտը (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Սա թերևս լավագույն ցուցիչն է, թե ով է պայքարում հանուն սոցիալական արդարության, ով` հանուն իրավական պետության և ով է ապապետական Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուր թաղամասում հասարակական տրանսպորտի սպասարկումը գտնվում է խայտառակ և կյանքի համար վտանգավոր վիճակում (տեսանյութ) Արհեստական բանականությունը Եկեղեցի-Մոլագար պայքարի մասին Թրամփի թիմը բացահայտում է եվրոպական գլոբալիստների խաբեությունը և մեղադրում նրանց մեծ պատերազմ հրահրելու մեջ Հռոմի պապը կոչ է արել Սուրբ Ծննդյան օրը համաշխարհային հրադադար հաստատել Քաղաքական բանտարկյալ Աշոտ Մինասյանը ոստիկանության բաժնից տեղափոխվեց Վարդաշեն ՔԿՀ Քաղբանտարկյալներին վերջին վատությունն են արել ՔՊ-ում կարծես գտել են նոր կարգախոս Կարո՞ղ է մութ գործեր կան, որոնց բացվելու հեռանկարից խուսափելու համար իրեն նետում է Նիկոլի գիրկը Սանկտ Պետերբուրգում հայ համայնքի անդամները քննադատել են Փաշինյանին և բոյկոտել հանդիպումը՝ լքելով դահլիճը Շատ ուշագրավ մի քանի համեմատություն․ «Կարճ ասած» Կապսի ջրամբարի շինարարությունը ևս ձախողեցին Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին տարել են ոստիկանության Սիսիանի բաժին. Իշխանյան ՔՊ-ական Խաչատուր Սուքիասյանին պատկանող Gulf բենզալցակայանները կառուցվել են բացահայտ ապօրինի. բլոգեր Կատաղությունը կենդանիներից մարդուն փոխանցվող մահացու վիրուսային հիվանդություն է․ ԱՆ Սա բացահայտ թալան է Երեւանում հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացել Ձեր կուսակցության անունը դրեք Վիլլայեթ․ Մանուկ Սուքիասյանը՝ Արամ Սարգսյանի կուսակցությանը (տեսանյութ) Ովքեր են կողմ թանկացումներին․ «Մայր Հայաստանի» ավագանու անդամը մանրամասներ է հայտնում (տեսանյութ) «Հանրապետություն» կուսակցության ավագանու անդամը բացահայտ սուտ է խոսել․ Արմենակ Դանիելյան (տեսանյութ) Ձեր կուսակցության ղեկավարն էր Էրդողանի գիրքը հրճվանքով գրկել, Ալիևն էլ անվանում էր՝ հարբած ծաղրածու․ Մանուկ Սուքիասյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ) Մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը պետք է բարձրացվեն․ Արմենակ Դանիելյան (տեսանյութ) Ձեր քաղաքական հայրն անգամ Փաշինյանը չէ, այլ Էրդողանն է․ «Մայր Հայաստանի» ավագանու անդամը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ) Դիտահորը փոսալցրել ու ասֆալտապատել են․ Արմեն Քոչարյան (տեսանյութ) Փոքրամասնության քաղաքապետն ու նրա կցորդները նոր թանկացումներ բերեցին ձեզ համար․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Աջափնյակի մետրոն չեն կառուցում, բայց Երևանի 2026 թ․ բյուջեով 2 մլրդ դրամ է կրկին հատկացվել (տեսանյութ) Ավինյանի բառապաշարով՝ ԱՆԻՖ-ի բյուջեն է լոճվել, դատական համակարգն է լոճվել․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ծախված են էս 2 երիտասարդները․ «Հանրային ձայնը» ՔՊ-ին է ծառայում (տեսանյութ) Տիգրան Ավինյանը շրիշակից ցածր բառապաշար ունի․ «Մայր Հայաստանի» ավագանու անդամ Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ) Սիլիկյան թաղամասում հայտնաբերվել են 2 սատկած շներ՝ մետաղական լարով խեղդած և կապված

Օգտագործում էին մեր վիշտը, մեր դարդը, մեր ցավը, որ մեզնով Բաղրամյան ցրեին

«Հրապարակ»-ը գրում է․ Այս պահին, պաշտոնական տվյալներով, շուրջ 200 անհետ կորած ունենք, որից 80-ի վերաբերյալ տեղեկություն կա, որ ողջ են` գերության մեջ են: Պաշտոնապես հաստատված թիվը 38-ն է: Այս թվերը մեզ հայտնեց ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը: «Հաստատված» գերիների հետ կանոնավոր կապն ապահովում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն:

Վերջին անգամ գերիներին վերադարձրել են փետրվարի 4-ին: Դրանից հետո չնայած հայկական կողմն ակտիվորեն ընթանում է «խաղաղության» օրակարգով, բայց գործընթացը կանգնած է: Սահակյանը սա բացատրում է քաղաքական գործընթացներով.

«Գիտեք, որ ակտիվ քննարկվում է խաղաղության պայմանագիրը, նաեւ հրապարակային հստակեցում եղավ, թե ադրբեջանական կողմն ինչ ակնկալիքներ ունի հայկական կողմից: Տարբեր, հաճախ իրարամերժ հայտարարություններ եղան քաղաքական բարձրաստիճան գործիչների կողմից: Ակտիվացել է թուրքական գործոնի դերը: Միաժամանակ շարունակվում են հանդիպումներ թե՛ ռուսական կողմի, թե՛ եվրոպական կառույցների հետ: Կարծում եմ, տարբեր միջնորդների ներգրավվածությամբ հստակ պահանջներ եւ օրակարգեր են մշակվում: Այս ակտիվ քաղաքական բանակցությունների փուլում Ադրբեջանը չի շտապում հայրենադարձնել գերիներին, սպասում է դրական տեղաշարժի, որպեսզի, որպես ժեստ, տեղի ունենա որոշ խմբի հայրենադարձում»:

- Բայց որքան մենք խաղաղարար ջանքեր ենք գործադրում, պատրաստակամ ենք առաջարկվող փաստաթուղթը ստորագրել, դելիմիտացիա եւ այլն, նրանք այնքան ավելի են ձգձգում գերիների վերադարձը:

- Բնականաբար, բայց սա եւս նշան է, որ Ադրբեջանն առեւտրի մեջ է եւ միայն սեփական շահերից ելնելով կարող է անգամ մարդասիրական խնդիրները լուծել հայկական կողմի համար: Սա եւս մի ցուցադրություն է, որ երբեք չի կարելի վստահել Ադրբեջանի իշխանությանը եւ ժողովրդին: Եթե նրանց իրական մտադրությունը հարաբերությունները բարելավելը լիներ եւ խաղաղության դարաշրջան թեւակոխելը, առանց բանակցելու, առանց առեւտրի կլուծեին մարդասիրական խնդիրներ, եւ դա կծառայեր որպես նախադրյալ իրական բարեկամական հարաբերություններ ձեւավորելու համար: Իսկ այս քայլերով նրանք ի ցույց են դնում, որ հակված չեն ընդունել հայերին, հարգել նրանց մարդասիրական խնդիրները, իրավունքը, եւ որոշ խնդիրներ գործընթացի շրջանակներում կարող են լուծվել միայն ի շահ Ադրբեջանի: Օրինակ, եթե նպատակ կա ադրբեջանա-հունգարական հարաբերությունների սերտացման ֆոնին դրական իմիջ ձեւավորել Հունգարիայի համար, ապա հունգարական կողմի միջնորդությամբ նրանք հայրենադարձնում են փոքր թվով ռազմագերիներ: Նույնկերպ, եթե եվրոպական կառավարության հետ հարաբերություններ սերտացնելու, գազային պայմանագրերի կնքման գործընթացներն ակտիվացնելու համար պետք է ժեստ ցույց տան, ի պատիվ նրանց՝ կարող են հայրենադարձնել մի քանի գերու:

- Հրապարակային հարթակում կարծիքներ են հնչում, որ եթե Փաշինյանը չլիներ, բոլոր գերիներին հետ տված կլինեին:

- Երկու ծայրահեղական մոտեցումները չեմ կիսում: Իհարկե, բանակցողի պրոֆեսիոնալ որակները կարող են ազդել բանակցությունների գործընթացի վրա, սակայն այդ ազդեցությունն ունի որոշակի շեմ, ու երկու պարագայում էլ՝ կլիներ ընդդիմությունը, թե իշխանությունը, հանդիպելու էին նույն հոգեբանությունն ունեցող ադրբեջանական ժողովրդին եւ նրա իշխանավորներին: Դրա համար այդպիսի բացարձակ դրական լուծումներ չեմ պատկերացնում, որ անմիջապես կվերադարձնեին, կամ հակառակը՝ ոչ մեկին չէին տա: Ուղղակի արդյունավետության աստիճանը, գուցե, այլ կլիներ, կախված ղեկավարի անձից, նրա հեղինակությունից եւ բանակցային հմտություններից:

Լռել է, որովհետեվ տվող ունենք միայն, ուզող չունենք

Այնուամենայնիվ, հայ ժողովուրդը հրաշքի է սպասում՝ փրկչի, որն անմիջապես կլուծի մեր ամենացավոտ հարցը՝ գերիների վերադարձը: Հրաշքի սպասումը հատկապես ուժգին է անհայտ կորածների ու գերիների հարազատների մոտ: Դեռ մեկ տարի առաջ նրանք կարծում էին, թե այս երկրում չպետք է ավելի կարեւոր հարց լինի, քան իրենց երեխաներին գտնելն ու վերադարձնելը: Նրանց թվում էր՝ ցույցերը, ներքաղաքական ալեկոծումները գրգռում են թշնամուն, թույլ չեն տալիս, որ մեր ազնիվ կառավարիչներն իրականացնեն որոնողական կամ բանակցային աշխատանքներ:

Անհետ կորածի հորեղբայր, զոհվածի եղբայր Արսեն Ղուկասյանը նույնիսկ դիմում էր ընդդիմադիրներին՝ կոչ անելով տուն գնալ: «Եթե այս երկրում ցույցեր չանեն եւ ողջ ուժերը կենտրոնացնեն մեր երեխաներին գտնելու ուղղությամբ, որոնողական աշխատանքներն արդյունք կտան: Թող գտնեն մեր երեխաներին, հետո ինչ ուզում է՝ անեն, ուտեն իրար: Թողե՛ք մեր երեխեքին գտնենք, պարոնայք աթոռակռիվ անողներ»,- ասում էր նա 2021 թ․ մարտին:

Այսօր արդեն նա միանում է Փաշինյանի հրաժարականը պահանջող զոհված տղաների ծնողներին, բայց ասում է՝ ոչ թե հրաժարականն եմ պահանջում, այլ որ նրան դատեն: Ժամանակին Դուք դեմ էիք ցույցերին, հիմա ի՞նչն է փոխվել․ «Հրապարակի» հարցին Արսեն Ղուկասյանը պատասխանում է. «Դա այն շրջանն էր, երբ մենք դեռ Արցախում էինք եւ մասնակցում էինք երեխաների որոնողական աշխատանքներին: Երկու տարբեր ուղղություններով որոնում էր ընթանում՝ ողջ տղաների, ինչպես նաեւ զոհվածների աճյունների: Եկավ մի պահ, որ բոլոր գործողությունները դադարեցին Ադրբեջանի կողմից: Մենք ուզում էինք հասկանալ, թե ինչն է խնդիրը, քանի որ էն ժամանակ դեռ կարող էին ողջ երեխաներ լինել: Հույս ունեինք, որ նրանց հնարավոր է դեռ գտնել: Ու ոչ միայն ողջ երեխեք: Տղաների աճյունները թափված էին անտառներում, դաշտերում, կենդանիները հոշոտում էին: Այն ժամանակ ուզում էինք օր առաջ էդ երեխեքի աճյունները հանեինք, բերեինք, հանձնեինք հողին: Որ էդ պրոցեսը կանգ առավ, մենք հարցնում էինք՝ ինչո՞ւմ է խնդիրը, ինչո՞ւ թույլ չեն տալիս ադրբեջանցիք, որ էլի մտնենք տարածք: Մեզ պատասխանում էին՝ քանի որ երկրում քաղաքական իրավիճակը լարված է, դրա համար ադրբեջանցիք թույլ չեն տալիս: Իհարկե, մենք հասկանում էինք, որ ինչ-որ անհեթեթ բան է, բայց օր առաջ ուզում էինք երեխաների աճյունները հետ բերել եւ ամեն մի անհեթեթությանը հավատում էինք»:

Իշխանության ներկայացուցիչները, ըստ Արսեն Ղուկասյանի, այն ժամանակ պահանջել են, որ իրենք գնան ու պահանջեն՝ միտինգներ չանել, որ գործընթացը վերականգնվի: «Օգտագործում էին մեր վիշտը, մեր դարդը, մեր ցավը, որ մեզնով Բաղրամյան ցրեին: Այդ ժամանակ էր, որ ես ելույթ ունեցա, ասեցի՝ գնացեք տուն, թողեք գործը վերջացնենք, բայց հետո հասկացանք՝ իրենք մեզ հետ վարվեցին ամենաստոր ձեւով: Թե իրենք էին պայմանավորվել ադրբեջանցու հետ, չգիտեմ, ես դա չեմ բացառում»:

Գերիների, անհետ կորածների հարազատներն այսօր էլ ոչ մի քաղաքական ուժի հետ չեն համագործակցում: Ընդդիմությանը եւս զգուշացրել են, որ իրենց վիշտն ու ցավը չօգտագործեն քաղաքական նպատակներով: Շատ վաղուց արդեն ոչ մի գերի չեն բերում: Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ է պրոցեսը լռել: «Լռել է, որովհետեւ տվող ունենք միայն, ուզող չունենք: Մենք էլ ուզում ենք, բայց մեզ շան տեղ դնող չկա»,- ասաց Արսեն Ղուկասյանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan