Իշխանությունը ցուգցվանգի մեջ է. բոլոր քայլերը իր դեմ են աշխատում. Վիգեն Հակոբյան. Տեսանյութ
Քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանն ասում է, որ ընդդիմության բողոքի գործողությունները ոչ միայն մարելու միտում չունեն, այլ նաև ամեն օր նոր մարդիկ են միանում: Նման իրավիճակում իշխանությունն այլևս չի կարողանում արդյունավետ արձագանքել՝ ուժ կիրառելու դեպքում հասարակական բողոքն ավելանում է, իսկ չկիրառելը թուլության նշան է, որը իշխանության համար ճակատագրական նշանակություն կունենա:

