«Ռոմա»-ն նոր պայմանագիր է առաջարկել Հենրիխ Մխիթարյանին
Դիտել նաև
Իտալական «Ռոմա»-ն նոր պայմանագիր է առաջարկել Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանին:
Այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները: Նոր պայմանագիրը Մխիթարյանի հետ նախատեսված է երկու տարով, սակայն հայ կիսապաշտպանը ավելի քիչ աշխատավարձ կստանա ներկայիս պայմանագրի հետ համեմատ: Գործող պայմանագիրը մայրաքաղաքային թիմի հետ վերջանում է հուլիսի 1-ին: Պայմանագրի ավարտից հետո հայ կիսապաշտպանը կստանա ազատ գործակալի կարգավիճակ:
«Գայլերի» կազմում Մխիթարյանը ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 41 հանդիպման, դարձել է4 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: