Այս շարժումը մերժում է սևեր ու սպիտակներ տարբերակումները․ սա իրական համերաշխության շարժում է․ Իշխան Սաղաթելյան. Տեսանյութ
«Այս շարժումը մերժում է սևեր ու սպիտակներ և նման տարբերակումները․ այս շարժումը համախմբող , հայ ժողովրդին նոր զարթոնք տանող շարժում է ։ Այո՛ , մեզ չհասկացողներն էլ մեր քույրերն ու եղբայրներն են և առաջին հերթին մենք պայքարում ենք հենց իրենց համար»,-այս մասին հայտարարեց Իշխան Սաղաթելյանը՝ Ֆրանսիաի հրապարակում «Դիմադրության» շարժման հանարահավաքի ժամանակ։
«Ճանապարհին մեզ միացան Եվրոպական համալսարանի դասախոսաան կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ, նաև մի կին, ով թողեց աշխատանքն ու ճանապարհին միացավ մեր երթին»․-ասաց Իշխան Սաղաթելյանը։
«Երեկ ներկայացրեցի մեր քաղաքական օրակագը և երեկվանից ակտիվ քննարկումներ է գնում այդ օրակարգի վերաբերյալ ։ Առաջիկա օրերի ընթացքում շատ մանրամասն կներկայացնենք տարբեր ուղղություններով ծրագիրն ամբողջությամբ ։ Ամեն ինչ հստակ է, մենք ունենք մեկ խնդիր՝ րոպե առաջ հեռացնելու այս չարիքի իշխանությունը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։

