Եկել էին հավկիթներով, սկսել են հարվածել երիտասարդներին և հայհոյել․ Վարդևանյանը՝ Գյումրու միջադեպի մասին. Տեսանյութ
Այս իշխանությունները որպես սադրիչ նույնիսկ մեր տարեց հայրենակիցներին են օգտագործում, որպես գործիք են օգտագործում, սա մեծ ցավով եմ ասում։ Այս մասին «Դիմադրության» շարժման երթի ժամանակ անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցած միջադեպին ասաց Արամ Վարդևանյանը։
«Այնտեղ էին եկել հավկիթներով՝ նախապես պատրաստված, մի տեղ, որտեղ կային հազարավոր ցուցարարներ և սկսել են հարվածել երիտասարդներին և հայհոյել»,-ասաց Վարդևանյանը։
Նա նկատեց, որ ոստիկանական սակավաթիվ ուժեր են ղել Գյումրիում, դրա համար բախումները անխուսափելի են եղել։
Մանրամասն՝ տեսանյութում։

