Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավոր
Դիտել նաև
Հայտնի է Մերձավանի կրակոցների հետևանքով վիրավորում ստացած անձի ինքնությունը. նրա կյանքին վտանգ չի սպառնում
Տավուշի գյուղերից մեկում տղամարդը մուտք է գործել քաղաքացու տուն, փորձել խեղդել 34-ամյա կնոջն ու 1-ամյա երեխային․ կա վիրավոր
Երևանում բախվել են թիվ 46 երթուղու ավտոբուսը, «Opel»-ն ու «Lada»-ն․ կան վիրավորներ
Խոշոր վթար Ստեփանավան-Վանաձոր ճանապարհին. 3 տարեկան երեխաներ են վիրավորվել
ԶՈւ զինծառայողի մասնակցությամբ խոշոր ավտովթար է եղել
Այսօր՝ մայիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհից դեպի Չարենցավան քաղաք տանող հատվածի 1-ին կմ-ում բախվել են Lexus և Toyota Ipsum մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Lexus-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխվայր շրջվելով հայտնվել դաշտում։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն։ Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։

