Փաշինյանի իշխանությունն այլևս հանրային-քաղաքական իշխանություն չէ. Գեղամ Մանուկյան. Տեսանյութ
ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այլևս հանրային-քաղաքական իշխանություն չէ, նա կորցրել է իշխանությունը:
«Մարդը, որն իր երկրում Հաղթանակ զբոսայգի, Եռաբլուր վախենում է գնա, համարեք, որ քաղաքականապես մեռած է, ուղղակի հոգեհանգստի ժամկետների հարցն է»,- ասում է Մանուկյանը՝ ընդգծելով, որ այսօր թիվ մեկ խնդիրը Փաշինյանի հեռացումն ու ազգային արժանապատվության վերականգնումն է:
Անդրադառնալով հնարավոր իշխանափոխությունից հետո զարգացումներին՝ Գեղամ Մանուկյանն ընդգծեց, որ այսօր հրապարակում պայքարող քաղաքական ուժերը այնքան բազմազան են, որ անցումային շրջանից հետո նոր խորհրդարանական ընտրություններով չի ձևավորվելու միատարր իշխանություն, կառավարությունը վախենալու է այս կամ այն գործողությունն անելիս, ինչը շատ կարևոր

