Իսպանական դասեր ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում
17
Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Պատերազմ Արցախում
Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ Իսպանական դասեր Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Աբրահամյան Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան

Ես չեմ հավատում, որ արցախցիները կարող են համակերպվել անկախության կորստի մտքի հետ․ Միքայել Համբարձումյան

ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակով պաշտոնակատար, գնդապետ Միքայել Համբարձումյանը չի հավատում, որ արցախցիները կարող են համակերպվել անկախության կորստի մտքի հետ:

Նա, Facebook-ի իր էջում, մասնավորապես, նշել է. «Դեռ չէր լրացել Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում աշխատանքի անցնելուս երկրորդ տարին, երբ վարչության պետի կողմից անակնկալ հանձնարարություն ստացա օպերատիվ խմբի հետ անհապաղ մեկնել Ստեփանակերտ: Տեղի էր ունեցել առանձնապես ծանր հանցագործություն և հանրապետության ղեկավարության կողմից որոշում էր կայացվել բոլոր հնարավոր միջոցներով աջակցել Արցախի մեր գործընկերներին հասարակական մեծ հնչեղություն ստացած դեպքը բացահայտելու համար:

Ստեփանակերտը լարված, նույնիսկ կաթվածահար վիճակում էր: Ընդամենը երկու-երեք օրով նախատեսված գործուղումս փաստացի տևեց մոտ մեկուկես ամիս: Չնայած գերծանրաբեռնվածությանս՝ հասցրեցի ավելի լավ ծանոթանալ քաղաքին և, իհարկե, շփվել արցախցիների հետ: Ուղղակի զարմացած էի, թե նույնիսկ այդ օրերին ինչքան մաքուր, բարեկարգ վիճակում էր Ստեփանակերտը՝ կարծես երբեք պատերազմ տեղի չէր ունեցել։ Ակնհայտ էր, որ մարդիկ սիրում և հպարտանում էին իրենց մայրաքաղաքով:

Արցախցի գործընկերներս, հաշվի առնելով երիտասարդ տարիքս և ծառայության բերումով Ստեփանակերտում գտնվելուս փաստը, ամեն կերպ փորձում էին իրենց ուշադրության կենտրոնում պահել ինձ, թեթևացնել կենցաղային խնդիրներս, ստեղծել անմիջական ու ընկերական միջավայր, որպեսզի չզգամ ինձ օտարության մեջ: Արցախցիներն իսկապես անմիջական, շփվող, հաստատակամ և ուժեղ մարդիկ են:

Գործուղմանս վերջին օրը, երբ Ստեփանակերտում վիճակն արդեն կայունացել էր, գործընկերներիս հրավերով եղա նաև Շուշիում: Զարմացած էի այդ քաղաքի աշխարհագրական անառիկ դիրքով։ Ադրբեջանցիներից այն գրավելն իսկապես հերոսության արդյունք էր:

Շուշիից Ստեփանակերտը երևում էր կարծես ափի մեջ: Իսկապե մեծ է այդ քաղաքի ստրատեգիական նշանակությունը: Նույնիսկ այդ ժամանակ այն «դժգույն և դժբախտ» քաղաքի տպավորություն չթողեց ինձ վրա՝ գնահատական, որ կատարյալ անմտություն է: Ակնհայտ էր, որ քաղաքում լուրջ մարտեր էին մղվել, արյան գնով էր վերադարձվել, և դրա հետևանքները առկա էին նույնիսկ այդ ժամանակ: Քաղաքը վերականգնվել ու վերականգնվում էր, բնակվում էին մարդիկ, ովքեր հետևողականորեն և մեծ ջանասիրությամբ շենացնում էին այն։ Նրանք ապրում էին իրենց քաղաքում, մեր հաղթանակների խորհրդանիշ Շուշիում:

Շուշին հիմա մերը չէ, ժամանակ է պետք իրավիճակը ճիշտ գնահատելու և շտկելու համար։

Ես չեմ հավատում, որ արցախցիները կարող են համակերպվել անկախության կորստի մտքի հետ։

Ես հավատում եմ արցախցիների գենետիկ ազատատենչությանը»:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>