Պետք է բոլորը լինեն միախմբված՝ հանուն Հայաստանի, Արցախի ու հայության. Օքսանա Բաբուրյան. Տեսանյութ
Այս օրերին «Դիմադրության» շարժման պայքարին են միացել նաև մի շարք հայտնի երգիչներ, դերասաններ, ովքեր ևս կոչ են անում միանալ պայքարին: «Արցախի ձայներ» նախագծից երգչուհի Օվսանա Բաբուրյանն ասում է՝ Ֆրանսիայի հրապարակում է, որովհետև ինքն Արցախցի է, և իր ընտանիքն այնտեղ է ապրում: «Կոչ եմ անում, որ բոլորը լինեն միախմբված, չտարանջատեն հայերին՝ ղարաբաղցի է, լեննականցի է, սփյուռքից է, բոլորը միախմբվեն մի գաղափարի շուրջ՝ հանուն Հայաստանի, Արցախի ու հայության»,- նշում է երգչուհին:

